Բրազիլացի Ռոբինյոն խզել է իր պայմանագիրն իտալական «Միլան»-ի հետ, հաղորդում է Globo-ն:
Բրազիլացին 2014 թվականի ընթացքում վարձավճարով հանդես է եկել բրազիլական «Սանթոս»-ում: Վերջինիս պայմանագրի ժամկետը «Միլան»-ի հետ լրանում էր 2016 թվականի ամռանը:
Այժմ Ռոբինյոն ազատ գործակալի կարգավիճակով կարող է լիարժեք պայմանագիր կնքել «Սանթոս»-ի հետ, որի կազմում մասնակցել է 21 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ:







































