Թուրքիայի արևմուտքում գտնվող Այդին քաղաքի մարզադաշտում այսօր տրիբունաներից մեկի քանդվելու հետևանքով 9 մարդ է վիրավորվել :
Ինչպես հայտնում է Milliyet-ը, դեպքը տեղի է ունեցել համալսարանական երկու թիմերի միջև խաղի ընթացքում:
Տրիբունայի մոտ 3- մետրանոց հատված պոկվել է 2 մետր բարձրությունից: 9 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:










































