Tuesday, 28 07 2026
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն

Եվրոպայի 4 չեմպիոն տված ֆեդերացիան անուշադրության է մատնված. սպորտի նախարարության անգործությունը

Կյոկուշին կարատեի Հայաստանի հավաքականը հերթական հաջողությունն է արձանագրել: Թիմը մայիսի 1-2-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած Կովկասի ամենամյա առաջնությանը: Մեր ընտրանու կազմում 6 մարզիկ դարձել է չեմպիոն, 7 մարզիկ նվաճել է արծաթե, 8 մարզիկ՝ բրոնզե մեդալ: Մարզաձևը, որով աշխարհի 140 երկրում զբաղվում է 12 մլն մարզիկ, մասսայականություն է վայելում նաև Հայաստանում: Հավաքականն ունի 2000 սան:

Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ թիմի հաջողություններին. «Մայիսի 1-2-ին տեղի ունեցավ Կովկասի ամենամյա առաջնությունը: Մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հավաքականները: Առաջնությունն անցկացվում էր պետության հովանու ներքո: Ունեցանք 6 առաջին, 7՝ երկրորդ և 8՝ երրորդ տեղ: Օրինակ՝ նույն Ադրբեջանն ունեցավ ընդամենը 1 առաջին տեղ: Ունեցանք նաև 5 մրցամարտ Ադրբեջանի հավաքականի մարզիկների հետ: Մեր բոլոր տղաները հաղթանակած դուրս եկան:

Ա. Հակոբյանն ասաց, որ ֆեդերացիան պետական աջակցություն չի ստանում: Մարզիկները մրցաշարերի մեկնում են ֆեդերացիայի միջոցներով. «Ֆեդերացիային ոչ մի աջակցություն չի եղել պետության կողմից, բայց մենք միջազգային մրցաշարերում կարողանում ենք նման արդյունք գրանցել: Վերջերս ունեցել ենք մասնակցություն Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Ֆեդերացիան իր ուժերով է կազմակերպում, որպեսզի մարզիկները մասնակցեն արտասահմանյան մրցաշարերի: Կարողանում ենք միշտ բարձր տեղեր նվաճել: Ունեցել ենք Եվրոպայի 4 չեմպիոն: Աշխարհի առաջնությունում չեմպիոն, ցավոք սրտի, չունեցանք, բայց ունեցանք մրցանակակիրներ»:

Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում օրինակ բերեց հարևան Վրաստանը, որտեղ հաջողության հասած մարզիկները պարգևատրվում են, ստանում են թաշակ, չնայած, որ մարզաձևն օլիմպիական չէ. «Օրինակ՝ Վրաստանում պետության կողմից աջակցություն կա մարզաձևին, չնայած, որ այն օլիմպիական չէ: Բացի այդ, մարզիկները պարգևատրվում են հաջողությունների պարագայում, չնայած, որ ստանում են նաև աշխատավարձ: Վրաստանի լավագույն մարզիկների նախորդ տարվա տասնյակում կար նաև կյոկուշին կարատեի ներկայացուցիչ, որը հաղթել էր Եվրոպայի առաջնությունում: Առ այսօր ֆեդերացիան փորձել է ամեն ինչ անել իր ուժերով: Քաղաքապետարանը տրամադրում է դահլիճներ, այս հարցով դժգոհություններ չունենք: Պայմանների հետ կապված պատկերը նույնն է, ֆեդերացիան ամեն ինչ անում է իր ուժերով:

Ցավն այն է, որ սպորտի նախարարությանը տեղեկացնում ենք մեր հաջողությունների մասին, բայց ոչ մի արձագանք չկա: Սպորտի նախարարությանը նաև առաջարկել եմ ներկայացնել այլ երկրների փաստաթղթեր, թե նրանք ինչ որակավորում են տալիս մարզիկներին: Բայց, ինչպես հասկացա, նրանց միայն օլիմպիական մարզաձևերն են հետաքրքրում»:

Անդրանիկ Հակոբյանն ընդգծեց, որ առաջիկա մրցաշարերին թիմի մասնակցությունը կախված է ֆինանսական պայմաններից. «Ոչ՛ մեծահասակների, ոչ՛ պատանիների պարագայում ոչ մի ուշադրություն չկա: Այդ մարզիկները երկիր են ներկայացրել, դրոշ բարձրացրել, հաղթել լուրջ, ոչ թե ինչ-որ պատահական մրցումներում: Կարելի է գոնե սովորական շնորհակալություն հայտնել, որպեսզի մարզիկը գնահատված զգա, հասկանա, որ պետությունը գնահատում է: Մոտ 2000 սան ունենք, որոնք սպորտով են զբաղվում, փողոցից կտրվում են, դաստիարակվում են:

Սպորտի նախարարությանն անընդհատ տեղեկացնում ենք մեր հաջողությունների մասին, բայց ոչ մի պատասխան: Գոնե հրավիրեն, ասեն շնորհակալ ենք: Ունենալու ենք ուսումնամարզական հավաքներ, մեծահասակների աշխարհի առաջնություն, միջազգային մրցաշարեր, որոնց մեր մասնակցությունը կախված է ֆինանսական պայմաններից: Աշխարհի առաջնությունը լինելու է Ռուսաստանում՝ Խաբարովսկ քաղաքում»:

<img style=”-webkit-user-select: none; cursor: zoom-in;” src=”http://kyokushin.am/wp-content/gallery/caucasus-championship-2015/image-03-05-15-12-16-8.jpg” width=”489″ height=”367″>

<img style=”-webkit-user-select: none; cursor: zoom-in;” src=”http://kyokushin.am/wp-content/gallery/caucasus-championship-2015/image-03-05-15-12-20-1.jpg” width=”489″ height=”367″>

<img style=”-webkit-user-select: none; cursor: zoom-in;” src=”http://kyokushin.am/wp-content/gallery/caucasus-championship-2015/image-03-05-15-12-20-2.jpg” width=”489″ height=”367″>

<img style=”-webkit-user-select: none; cursor: zoom-in;” src=”http://kyokushin.am/wp-content/gallery/caucasus-championship-2015/image-03-05-15-12-20-20.jpg” width=”489″ height=”367″>

<img style=”-webkit-user-select: none; cursor: zoom-in;” src=”http://kyokushin.am/wp-content/gallery/caucasus-championship-2015/image-03-05-15-12-20-9.jpg” width=”489″ height=”367″>

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում