Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ռուսաստանն ու Թուրքիան վիճում են «G» բառի շուրջ. EurasiaNet

Կրեմլը փորձել է հանգստացնել Վլադիմիր Պուտինի խոսքերից զայրացած թուրքերին: Ռուսաստանի նախագահը Առաջին աշխարհամարտի տարիներին ժամանակակից Թուրքիայում 1.5 միլիոն հայերի սպանությունը անվանել է Ցեղասպանություն:

Ապրիլի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը երբեք չի թաքցնում իր զգացմունքները, իր խոսքերին ազատություն տվեց` նշելով. «Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը, խոսելով այդ դեպքերի մասին, օգտագործում է Ցեղասպանություն բառը»` ավելացնելով, որ անձամբ հիասթափություն է ապրել Պուտինի խոսքերից. «Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ակնհայտ է: Նրանք նախ պետք է դա բացատրեն, հետո նոր խոսեն ու 1915-ի դեպքերն անվանեն ցեղասպանության»:

Ապրիլի 24-ին` կոտորածների 100-րդ տարելիցին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սուր խայթոցով հայտարարություն տարածեց` նշելով.

«Հաշվի առնելով Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի կողմից դարերով իրականացված կոտորածները, մասսայական պատիժները և անմարդկային գործողությունները հատկապես Ռուսաստանի թուրքական ու մուսուլմանական ժողովուրդների դեմ` համարում ենք, որ Ռուսաստանը չափազանց լավ է տիրապետում Ցեղասպանություն հասկացությանը և դրա իրավական նշանակությանը»:

Կրեմլը սրան անմիջապես չպատասխանեց: Բայց հիմա, երբ Էրդողանը ցույց տվեց, որ շատ գրգռված է, Մոսկվան երկիմաստ պատասխան տվեց` Թուրքիային հիշեցնելով իր որոշակի շահերի մասին:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայի առաջնորդի արձագանքը «չի ազդի Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների, առաջին հերթին` Թուրքական հոսքի վրա», որը Սև ծովի հատակով տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ է մատակարարում Թուրքիա և որը, մասամբ Թուրքիայում սպառվելուց հետո, հասնում է նաև եվրոպական շուկաներ: Պեսկովը նկատել է. «Մենք միասին շատ գործ ունենք անելու»:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը անցած շաբաթ ասել էր, որ Պուտինի մեկնաբանություններն իրեն «զարմացրել են», բայց Ռուսաստանի հետ գազային հավակնոտ նախագծի շուրջ մտածելու պատճառ չեն դարձել: Ռուսաստանը Թուրքիային մատակարարում է այդ երկրին անհրաժեշտ գազի 57%-ը: Սա կարող է իր ազդեցությունն ունենալ հակասությունների վրա:

Թուրքիան հետ է կանչել իր դեսպաններին Վատիկանից և Ավստրիայից, երբ երկու երկրները 1915 թվականի դեպքերը որակել են Ցեղասպանություն: Արտաքին գործերի նախարարը քննադատել է Գերմանիայի նախագահ Յոակիմ Գաուկին նույնն անելու համար, բայց զսպել է իր հետագա քայլերը, քանի դեռ Գերմանիայի խորհրդարանը քննարկում է Ցեղասպանության ճանաչման հարցը:

Բայց այս երկրներից և ոչ մեկը իր սեփական բնական գազը չունի, Թուրքիա մեծ ծավալներով գազ չի արտահանում: Ռուսաստանը չի ցանկանում հրապարակավ հետքայլ կատարել Պուտինի խոսքերից: Աշխարհի շատ առաջնորդներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խուսափում են կիրառել այն բառը, որը բաժանում է հայկական ու թուրքական աշխարհները, բայց Մոսկվայի համար դա Հայաստանի հետ իր իսկ ներկայի ու անցյալի մասն է:

Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ խոշոր բռնությունները սկսվել են հենց քրիստոնեական Ռուսաստանի հետ գործակցելու կասկածների պատճառով, երբ Ռուսաստանը Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի թշնամին էր: Այսօր Հայաստանը Կովկասյան լեռների հարավում Ռուսաստանի գլխավոր հենարանն է և ցանկանում է մասնակցել Մոսկվայի նեոխորհրդային ինտեգրացիոն ծրագրերին, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը:

«Մենք միշտ եղել ենք, կանք ու կլինենք սերտ դաշնակիցներ», – ասել է Պուտինը Երևանում, ապրիլի 24-ին` 100-րդ տարելիցին իր ներկայությամբ արդեն իսկ հաստատելով այդ խոսքերը:

 

Թարգմանությունը՝ interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում