Գերմանական Carplane ընկերությունը Ֆրիդրիխսհաֆենում ավիաշոուի ժամանակ ներկայացրել է թռչող ավտոմեքենայի նախատիպ, որի առաջին թռիչքը տեղի կունենա արդեն այս ամառ: Aviation Week պարբերականի հաղորդմամբ՝ տրանսպորտային միջոցի տարբերիչ նշանը երկու ֆյուզելյաժների առկայությունն է:
Տեխնիկայի հեղինակների խոսքով՝ այդպիսի կառուցվածքն ապահովում է ցամաքի վրա երթևեկության ժամանակ լավ կառավարելիություն. ծալովի թևերը պահվում են ֆյուզելյաժների միջև: Դա բացառում է մեծ արագության դեպքում բարձրացման ուժի առաջացումը:

Թռչող մեքենան ունի 151-ուժային տուրբո երկու մխոցանի շարժիչով, որը ոչ էթիլացված բենզինով է աշխատում:
Հաղորդվում է, որ մեքենայի նորմալ արագությունը 200 կմ/ժ է, ցամաքի վրա՝ 176 կմ/ժ:

Թռչող ավտոմեքենայի մշակումը ֆինանսավորում են ԵՄ-ն և Ստորին Սաքսոնիա երկրամասի իշխանությունները: Սպասվում է, որ սարքը պատրաստ կլինի մինչև հուլիս, այնուհետև կսկսվեն դրա արտոնագրման աշխատանքները մասնավոր ներդրողների ներգրավմամբ: Ենթադրաբար, մեքենան համապատասխան արտոնագրերը կստանա 2018թ.:









































