Thursday, 23 07 2026
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Պոլսո հայոց պատրիարքարանը կոչ է անում ապրիլի 24-ին մասնակցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Պոլսո հայոց պատրիարքարանը կոչ է անում ապրիլի 24-ին մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծիսական արարողությանը։ Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։

Սույն հայտարարությունը պատրիարքարանը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով։ Պատրիարքարանին կից Սուրբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 24-ի առավոտյան պատարագ է մատուցվելու, որի ժամանակ հիշելու են «1915 թվականին կյանքից հեռացածներին»։ Պատարագը մատուցելու է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Ավելի վաղ թուրքական աղբյուրները նշում էին, որ Աթեշյանը Հայոց ցեղասպանություն արտահայտության փոխարեն կիրառելու է «ընդհանուր ցավ» բառակապակցությունը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ հայերին ուղղված ուղերձում անդրադարձել է սույն միջոցառմանը. « Օսմանյան կայսրության հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և մարդկային պարտականություն է: Այս իմաստով էլ այս տարի ապրիլի 24-ին Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից մատուցվելիք ծիսական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգվելու է նաև Թուրքիայում, ինչպես և անելու են ողջ աշխարհում»։

Նշենք, որ Թուրքիայի հայկական եկեղեցիները չեն միանալու հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում ապրիլի 23-ին զանգեր հնչեցնելու նախաձեռնությանը։

Ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19։15-ին, բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում կհնչի զանգերի ղողանջ և գուժկանի 100 հարված, դրանից անմիջապես հետո կհայտարարվի լռության րոպե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում