Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Անմխիթար վիճակում գտնվող Անկարայի հայկական գերեզմանատունը կարող են պահպանության տակ առնել

Անկարայի Սթանոզ (Իստանոզ) շրջանի հայկական գերեզմանատան անմխիթար վիճակի մասին տեղեկությունները որոշակի ուշադրություն են գրավել պատկան մարմինների շրջանում: Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը ևս անդրադարձել է տարիներ շարունակ պղծվող հայկական գերեզմանատան թեմային՝ նշելով, որ Անկարայի ճարտարապետների պալատի ներկայացուցիչներն ապրիլի 17-ին այցելելու են գերեզմանատուն, որից հետո հնարավոր է՝ դիմեն Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն՝ տարածքը պահպանության տակ առնելու համար:

Նշենք, որ օրեր առաջ հայկական գերեզմանատան վատթար վիճակի մասին ռեպորտաժ էր պատրաստել թուրքական «Մյուլքիյեհաբեր» լրատվակայքը:

Թուրքական աղբյուրը նշում էր, որ հայկական գերեզմանատունը մշտապես գանձ որոնողների թիրախում է, որոնք պղծում են գերեզմանները՝ ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գտնելու ցանկությամբ: Նրանց գործողությունների և քաղաքային իշխանությունների անտարբերության հետևանքով գերեզմանատանը թաղված հայերի ոսկորներն անգամ բաց երկնքի տակ են, և ստեղծված բարձիթողի վիճակով որևէ մեկը չի զբաղվում: Բացի այդ, ըստ թուրքական աղբյուրի, գերեզմանատան տարածքն անգամ օգտագործում են բացօթյա խնջույքներ կազմակերպելու համար:

Վատ վիճակում են նաև գերեզմանաքարերը, որոնցից միայն մի քանիսն է անվնաս, մնացածը կամ տեղաշարժված են, կամ քանդված և փշրված: Նշվում է, որ որոշ գերեզմանաքարեր էլ տարել են Անկարայի քաղաքակրթությունների թանգարան:

Հայկական գերեզմանատունն Անկարայի Սթանոզ (Իստանոզ) շրջանում է, որտեղ դարեր շարունակ հայեր են բնակվել: Հայոց ցեղասպանության ընթացքում և դրան հաջորդած տարիներին Անկարան ևս հայաթափվել է, իսկ գերեզմանատունն անտերության մատնվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում