Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Մշակութային օլիգարխություն (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի զրուցակիցն է Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը

– Վերջերս Ձեր էսսեներից մեկը նվիրված էր հայկական սերիալներին, որտեղ ասում էիք, որ մեր թատրոնը սերիալներում նկարահանվող դերասանների պատճառով կարծես թե սառել է, առաջացել է ստեղծագործական ապատիա: Թատրոնի սառելու պատճառը իսկապե՞ս միայն Ձեր նշած փաստն է: 

– Կարծում եմ` թատրոնն այն երեւույթն է, որին անհնար է վերլուծել լավ կամ վատ պիտակավորումներով: Ավելին` մեր արվեստաբանության կամ «արվեստագիտության» մեջ արմատացած սարսափելի «հավանում եմ-չեմ հավանում» կարծիքներով շատերը նսեմացնում են մի երեւույթ, որը միանգամայն այլ հարթության վրա է գտնվում: Լավն ու վատը, հավանում եմ-չեմ հավանումը արտաբերող անձն անուղղելի եսակենտրոն եւ էսքգիբիցիոնիստ է: Ցանկացած նման դիտարկում լսելիս` իմ մտապատկերում հառնում է մի անմարդկային հսկա, ով վերից արհամարհական հայացքով է նայում այն պուճուր խաղալիքին, որի անունը թատրոն է: Արվեստի ցանկացած ստեղծագործություն կամ արվեստի տեսակ միայն հնարավոր է վերլուծել: Թատրոնը կարծես թե սառել է հայկական սերիալներում նկարահանվող դերասանների պատճառով միտքը ես` որպես քաղաքացի, դերասան, դիտարկում եմ հետեւյալ կերպ. այն որակը, որը կա հայկական սերիալներում, բնականաբար, ինձ չի գոհացնում, բայց քանի որ մարդը եսակենտրոն է, ցանկացած խնդիր անցկացնում է իր պրիզմայի միջով: Ցավոք, ես` որպես դերասան, տեսնում եմ, որ մարդկային հարաբերությունները իմ եւ իմ ընկերների միջեւ վերջին շրջանում եթե չասեմ բավականին վատացել, ապա հաստատ սառել են: Պատճառը մեկ տարի որոնումներից հետո հասկացա, որ հայկական սերիալն է, որը երեք սարսափելի հատկություն ունի, նախ դերասանին զրկում է անունից, այսինքն` մենք դերասանին ճանաչում ենք ոչ թե անուն-ազգանունով, այլ սերիալում նրա խաղացած դերի` Ռաֆո, Հովո, Պողոս եւ այլ անուններով: Տիպիկ դերասանական մահ: Հայկական սերիալը դերասանին դեպի մահ է տանում, որովհետեւ մեր սերիալներում իրականություն չկա, կա ընդամենը երկու վիճակ` ողբալ եւ մուննաթ գալ: Եվ երրորդը` հենքի բացակայությունն է: Այս երեք կետերը հայկական սերիալում նկարահանվող դերասաններից շատերին դարձնում են, ներեցեք, տափակ, մեծամիտ եւ փառազոհ: 

– Սակայն շատ դերասաններ, թատրոնի տնօրեններ մեզ հետ զրույցներում մեկ անգամ չէ, որ նշում են` դրանում վատ բան չկա, իրենք համատեղում են թատրոնի եւ սերիալի աշխատանքը: Տիգրան Ներսիսյանը անգամ ասում է, որ իրենց խաղացած սերիալներում կարող է խաղի այնպիսի մի կտոր լինի, որ համարվի շեդեւր: Մյուս կողմից էլ` դերասանը, սերիալում նկարահանվելով, նյութական բարեկեցություն է ապահովում: Ի՞նչ անել: 

– Նախ նշեմ, որ ես իրավունք չունեմ որեւէ մեկին մեղադրել սերիալում նկարահանվելու մեջ. բնականաբար նյութականի խնդիր կա: Դերասանների իննսուն տոկոսն ասում է, որ իրենք հանուն ֆինանսի են նկարահանվում սերիալում, բայց հաճախ տեսնում ես, որ փողոցային խաժամուժի անիրական վիճակը բուն է դրել դերասանի ներսում` նրան դարձնելով` անտիդերասան: Մասնագիտական նրբությունները վերափոխվում են` կորցնելով իրենց նշանակությունը: Դադարը` հայկական սերիալներում դառնում է տեքստ հիշելու միջոց, ատամները կրճտացնելը` զայրույթ արտահայտելու հնարավորություն: Ուզո՞ւմ ես տպավորություն գործել, ուրեմն զռռա ու մուննաթ արի եւ այլն: Ցավոք, նույն այս վիճակը դերասանը բերում է բեմ` կյանքն ու արվեստը դարձնելով կրիմինալ-սերիալային մի տարօրինակ աջափսանդալ: Ինձ առավելապես մտահոգում ու ցավ է պատճառում, որ նույնիսկ հաջողված ներկայացումներում վերջերս սերիալային շեշտադրություններ են հայտնվել: Իսկ առհասարակ սերիալին ես կողմ եմ: Օրինակ` բրազիլականներին: Գեղեցիկ դեմքերով նորաձեւության վերջին ճիչով հագնված, համբուրվող դերասաններ, շքեղ ինտերիեր-էքստերիերներ, փոքրիկ ողբերգություններ: Բացի հայկական սերիալներից` աշխարհի ցանկացած երկրում նկարահանված սերիալը նայելիս մարդը ուզում է ապրել: Տիգրան Ներսիսյանին թեեւ հարգում եմ, բայց նրա արտահայտած միտքը (եթե իհարկե, նման բան է ասել) կընդունեի միայն այն դեպքում, եթե մեր հայկական փառապանծ սերիալների սցենարիստները գոնե տարրական դասարանի կրթություն ունենային: Հայկական սերիալներում աշխատող («ստեղծագործել» բառը ոչ մի կերպ հնարավոր չէ սոսնձել այդ մարդկանց) «արվեստագետների» (սցենարիստներ-ռեժիսորներ) մեծ մասը մասնագիտության իմաստով ուղղակի տառաճանաչ չէ:

– Այսինքն` Դուք կողմ եք սերիալի նկարահանմանը, միայն թե այն պրոֆեսիոնալնե՞րն անեն: 

– Այո՛, բոլոր տեսակներն էլ իրավունք ունեն ապրելու եւ զարգանալու: Սակայն մի տեսակը չպետք է գերակշռի մյուսին: Այս երեւույթը, որը պայմանականորեն կարելի է «Մշակութային օլիգարխություն» անվանել, գերիշխում է մեր հեռուստաընկերություններում: 

– Հեռուստաընկերությունների ղեկավարները արդարանում են, որ սերիալ են նկարահանում, որովհետեւ պահանջարկին են հետեւում: 

– Այդ դեպքում ինչու պոռնոֆիլմեր չեն ցուցադրում, դրանից էլ մեծ պահանջա՞րկ: Այս ժողովրդի վզին փաթաթվող պահանջարկային մեթոդը մեր հեռուստաընկերությունների որդեգրած քաղաքականության մասին է վկայում: Եվ փառահեղ պտուղներ է տալիս: Մեր իրականության մեջ հանճարեղ է նա, ով ավելի շատ է երեւում հեռուստաէկրանին: Իսկ եթե չես երեւում, ուզում ես Թոմաս Մանն ու Պիկասոն եղիր, միեւնույն է, չկաս, գոյություն չունես: 

– Ո՞վ է մեղավոր, պատճառը ո՞րն է: 

– Արդեն ասացի` մեր հեռուստաընկերությունների մեղքն է: Ինչ վերաբերում է սերիալներին, ապա` պատճառը հետեւյալ երեք կետերն են. նախ` հայկական սերիալները հիմք չունեն: Օրինակ` թատրոնը այս պահի արվեստ է, այսինքն` ամեն ինչ կատարվում է այս պահին, սակայն թատրոնի այս պահը` հիմա կատարվող գործողությունը, բազում այլ պահերի համաձուլվածքն է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայկական սերիալները հենց այս պահին են ստեղծում, սցենարիստը հենց այդ պահին գրում է, թանաքը չչորացած` տեքստը տալիս են դերասանին, դերասանը նույն այդ տեքստը երեւի առաջին անգամ ասում է նկարահանվելիս, իսկ ռեժիսորը նկարահանվող դրվագին ծանոթանում է նկարահանելուց երկու րոպե առաջ: 

– Ընդունված կարծիքի համաձայն` դրանք նկարահանվում են մարդկանց դեգրադացնելու, իրական խնդիրներից շեղելու համար: Անգամ կարծիք կա, որ երբ դադարեն սերիալ նայելուց, հենց այդ ժամանակ էլ կսկսվի իրական փոփոխությունների փուլը: 

– Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, որովհետեւ ցանկացած հասարակարգ` սկսած Հին Հռոմից, ուներ հստակ կառուցվածք: Օրինակ` հաց եւ հանդեսներ, այսինքն` կերակրիր-զվարճացրու ժողովրդին` իրականացնելու համար քո նվաճողական ծրագիրը: Ստեղծվում է հեգեմոնիա, որի արդյունքում փոքր ազգերը պետք է ղեկավարվեն: Դա աշխարհի օրենքն է: Բայց այստեղ տարբերություններ կան, թե որ երկիրը ինչով է ղեկավարվում, ասենք` Վրաստանը Նինո Կատամաձեով է ղեկավարվում, Հայաստանը` Արմենչիկով: 

– Անցյալ տարի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չափորոշիչներ մշակեց, կրիմինալը դուրս մղվեց: 

– Մարդասպանություններն ու արյունոտ տեսարանները` ինչ-որ առումով այո, սակայն ավելացավ մարդկային հարաբերությունների կրիմինալը, որն ապագայում ավելի սարսափելի ու դաժան հետեւանքների առիթ է հանդիսանալու: Մեր սերիալների պատճառով` ապագայում հայ ազգը դառնալու է հովոների ու աննաների հավաքածու` դատարկ, անօրինական զենքը ձեռքներին: 

– Սկզբում նշեցինք, որ թատրոնը սառել է, իսկ ինչպե՞ս կարող է նորից «տաքանալ»: 

– Միայն թատերական կյանքով: 

– Դե հիմա փառատոների ակտիվ շրջան է` ԱՐՄՄՈՆՈ, Թատրոն-X: Կարո՞ղ են սրանք «տաքացնել» թատերական կյանքը: 

– Կարելի է, բայց հարցը նրանում է, որ փառատոներն ասես մի խումբ դերասանների ու արվեստագետների համար են նախատեսված: 

– Իսկ հանդիսատեսը այդ ընթացքում սերիալ է նայում: 

– Ցավոք, հանդիսատեսը ներգրավված չէ փառատոնային, իսկ եթե միտքս ավելի բարդացնեմ` թատերական կյանքին: Փառատոնը չի կարող թատերական կյանքն աշխուժացնել, թատերական կյանքը աշխուժացնում է թատրոն-հանդիսատես կապը: 


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում