Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Կրիմինալը միշտ էլ եղել է ու կլինի. Վարդան Ղուկասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Պարոն Ղուկասյան, շաբաթ օրը Գյումրիում օրը ցերեկով դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին: Կարծիք կա, որ դա պատվիրված է եղել: Ինչպե՞ս եք գնահատում այդ արարքը, և ի՞նչն է պատճառը, որ կրիմինալը չի լքում Գյումրին:

– Կրիմինալն ո՞վ է, ի՞նչ կրիմինալ: Ես Գյումրիում կրիմինալ չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է կատարվածին, հարցրեք պատկան մարմիններից: Ես իրավասու չեմ այդ հարցում:

Իսկ երբ մարդիկ օրը ցերեկով իրար վրա են կրակում, օրը ցերեկով քաղաքի կենտրոնում ակցիայի ժամանակ մարդ են դանակահարում, զենքով հաշիվներ են պարզում: Այս ամենը դուք ինչպե՞ս եք բնութագրում:

– Նմանատիպ արարքները ընդհանրապես բացասական երևույթներ են, և ոչ ոք դա չի խրախուսում: Բայց դե, գիտեք ինչ կա. կրիմինալը միշտ էլ եղել է ու կլինի: Դա եղել է Ադամից ու Եվայից սկսած ու այդպես էլ կշարունակվի ու չի կարա չլինի: Բայց դա խրախուսել ոչ ոք չի ցանկանում: Բոլորս էլ դեմ ենք դրան:

Որ դեմ եք, ինչո՞ւ չեք պայքարում դրա դեմ: Հաճախ հենց Ձեր անունն է շրջանառվում նման կրիմինալ դեպքերում:

– Ես կրկնում եմ, պետք չի կենտրոնանալ Գյումրիի վրա: Նման դեպքեր լինում են և՛ Արարատյան դաշտում, և՛ Գյումրիում, և՛ Երևանում: Ինչ վերաբերում է պայքարին, ապա ով որ օրենքը խախտում է, պատասխան է տալիս օրենքի առաջ:

– Պարոն Ղուկասյան, մի քանի օր առաջ կառավարության որոշումով Գյումրիի ռուսական եղեղեցու հարակից տարածքը տրամադրվեց Ռուսական կողմին: Որպես նախկին քաղաքապետ՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական հողը հենց այնպես ռուսներին նվիրելու այս քայլը:

– Այդտեղ ռուսական եկեղեցի է, և ռուսները այդտեղ ծրագիր ունեն, որը իմ օրոք է եղել: Այնտեղ պետք է ռուսական հոգևոր կենտրոն լինի: Եկեղեցու կտուրը, պատուհանները իմ կողմից են վերանորոգվել: Ես կողմնակից եմ այդ քայլին: Դե, հիմա այդտեղ ռուսական եկեղեցի է, հայերն ի՞նչ պետք է անեն այնտեղ որ:

Եկեղեցին վերակառուցելու կամ հոգևոր կենտրոն կառուցելու համար պարտադի՞ր էր հողատարածքն էլ նրանց տալ:

– Որ չտային, մենք այդ տարածքը ի՞նչ պետք է անեինք որ, մեր ինչի՞ն է պետք: Մանավանդ որ այդ տարածքը ծայրամասում է գտնվում: Դա այդքան կարևոր հողատարածք էլ չի: Իսկ եթե նրանք ներդրում են անում, թող անեն, ի՞նչ վատ է: Ինչքան ներդրում անեն, ծրագրեր բերեն, այնքան պարտավորվածություն կլինի խնամել տարածքը: Յուրաքանչյուր երկիր էլ թող գա, այդպես ներդրումներ անի, ու ես կողմնակից եմ դրան:

Ու մենք այդպես մեր հողերը սկսենք զիջե՞լ ներդրում անողներին:

– Մենք հիմա մեր քաղաքում էնքան նմանատիպ տարածքներ ունենք, որ ոչ մի բան չենք անում, և ոչ մի բանի պիտանի չեն, իսկ եթե երկրներ կան, որ ուզում են գալ և ներդրում անել, վերակառուցել, թող գան, անեն, ի՞նչ է պատահել որ: Բա երկիրը, քաղաքը ո՞նց են կառուցում, այդպես են կառուցում: Թե չէ, հո էդ տարածքները չեն առնի-տանի էստեղից, մնալու է էլի մերը:

Բայց որքանո՞վ եք ճիշտ համարում հատկապես Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո, երբ գյումրեցիների վերաբերմունքն էականորեն փոխվել է ռուսների նկատմամբ, մոտ 6 հա տարածք ռուսներին տալը:

-Ես կարող եմ մի բան ասել, որ ռուսների նկատմամբ վերաբերմունք փոխելը սխալ է: Նմանատիպ չար զավակներին խստագույնս պետք է պատժել, դա փաստ է, բայց նրանով բնութագրել և վերաբերմունք ստեղծել ռուս ազգի նկատմամբ՝ ես սխալ եմ համարում: Մեկին 150 միլիոնի հետ համեմատել չի կարելի: Այսօր մեր սահմանը ռուսն է պահում, և մենք մեր շահերը չանտեսելով, գերի չդառնալով՝ պետք է ճիշտ քայլեր անենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում