Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Բաժանի՛ր և տիրի՛ր». Մոսկվան ԼՂ հակամարտությունն օգտագործում է ի շահ իրեն. L’Occidentale

Կովկասը դարձյալ անցնում է Ռուսաստանի Դաշնության ձեռքը, իսկ Եվրոպան, խրված իր հսկայական տնտեսական և կառուցվածքային խնդիրների մեջ, հնարավորություն չունի միջամտել և կորցնում է քաղաքական ազդեցությունը առանցքային տարածաշրջանում, գրում է իտալական L’Occidentale պարբերականը:

Ցավոք, Կովկասի նկատմամբ վերաբերմունքի օրինակը ցույց է տալիս ԵՄ իրական քաղաքական մայրամուտը: Իսկ այդ ընթացքում Կրեմլը այնտեղ ազդեցություն է նվաճում: Մինչև 2008թ. Ռուսաստանի և Արևմուտքի միջև սուր մրցակցություն էր գնում Կովկասում ազդեցության համար: Միացյալ նահանգները և Եվրամիությունը փորձեցին կայունացնել գոտին, որպեսզի ազարտեն կովկասյան հանրապետությունները Մոսկվայի շանտաժից, սակայն կիրառվող ռազմավարությունը չաշխատեց սպասված կերպով, գրում է պարբերականը:

Ինչպես լավ հայտնի է, Ռուսաստանը Կովկասի նկատմամբ կիրառում է «բաժանի՛ր և տիրի՛ր» ռազմավարությունը՝ տարածաշրջանային հակամարտություններն օգտագործելով ի շահ իրեն: Ասվածի բացահայտ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտությունը: Կրեմլը խորամանկորեն խաղում է այդ գոտում հիմնական խաղաղարարի դերը, սակայն նա շահագրգռված է անվերջ պահել ներկա իրավիճակը և հնարավորինս երկար պահել իր ազդեցությունն այդ գոտում: Նա հիանալի հարաբերություններ ունի Երևանի հետ և միաժամանակ բավական երկիմաստ հարաբերություններ է պահում Բաքվի հետ: Նման կերպ գործելով՝ Մոսկվան դառնում է միանգամայն անհրաժեշտ երկու հակամարտող երկրների համար, իսկ նրա քաղաքական կշիռն աճում է:

Եվրոպան և Միացյալ Նահանգները մի շարք քայլեր են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուծելու համար, սակայն, ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կոշտ դիմադրությունը և Ռուսաստանի երկիմաստ դիրքորոշումը թույլ չտվեցին հասնել երկու կողմերի համար ընդունելի համաձայնության: Միանգամայն ակնհայտ է, որ մինչ այժմ, քանի դեռ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում լուծված չէ, ո՛չ Հայաստանը, ո՛չ առավել ևս Ադրբեջանը, իրապես չեն դառնա իրենց ճակատագրի անկախ տերը:

Նույնպիսի իրավիճակ է նաև Վրաստանում, շարունակում է պարբերականը: ԵՄ-ը և ԱՄՆ-ը շեշտը դրեցին Թբիլիսիի վրա, սակայն սպասված արդյունքների չհասան: Այսօր վրացական պետությունը և նրա նոր կառավարությունը չեն կարողանում ազատ ընտրել սեփական զարգացման ճանապարհը՝ շրջափակված տարածքների պատճառով:

2008թ., երբ թվում էր, որ Վրաստանը գործնականում դուրս է եկել Մոսկվայի ազդեցության ուղեծրից, Ռուսաստանը ցույց տվեց ճիրանները… Վրաստանի վրա ազդեցությունը չկորցնելու համար՝ Կրեմլը նախընտրեց կոշտ ուժ կիրառել՝ օկուպացնելով այդ երկրի երկու ռուսամետ անջատողական տարածաշրջաններ: Ձեռք բերած իրավիճակի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունն ի վիճակի է ազդել Վրաստանի արտաքին քաղաքականության վրա, քանի որ միջազգային հարաբերություններում առանց տարածքային ամբողջականության և երաշխավորված ինքնիշխանության հնարավոր չէ հասնել երկարատև հաշտության:

Հարկ է նշել մեկ կարևոր գործոն, որը ուղղակիորեն կապված է ստալինյան ժամանակաշրժանի հետ: Ցավոք, արդեն Իոսիֆ Ջուգաշվիլին (Ստալին) գլխի էր ընկել, որ անհրաժեշտ է ստեղծել (իսկ որտեղ կային՝ ուժեղացնել), գրոտեսկային «միկրոինքնավարություններ» յուրաքանչյուն խորհրդային հանրապետության ներսում՝ հաշվարկելով այնպես, որ այդ էթնիկական փոքրամասնություններին անհրաժեշության դեպքում հնարավոր է օգտագործել որպես քաղաքական սանձ: Այդ փոքրիկ «ռումբերի» ստեղծումը ինքնիշխան պետությունների ներսում անհրաժեշտ էր, որպեսզի հնարավորություն լինի սպառնալ հանրապետությունների տարածքային ամբողջականությանը և պահպանել բացարձակ վերահսկողությունն իրենց ենթակաների նկատմամբ:

Այն փաստը որ այդ էթնիկական փոքրամասնությունները որպես պարգև ստացել էին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների ներսում ինքնավար միավորումների կարգավիճակ, հավետ նրանց կապել է Մոսկվայի հետ և պարտավորեցնել երախտապարտ լինել նրան: Այժմ Կրեմլը կարող է իրեն հարմար կերպով մանիպուլացնել նրանց:

Ղրիմը Ուկրաինայում, Մերձդնեստրը Մոդլովայում Լեռնային Ղարաբաղի ինքանավար կարգավիճակը (որտեղ հայեր են ապրում) Ադրբեջանի ներսում և բազմաթիվ էթնիկական միավորումներ Միջին Ասիայի հանրապետւթյունների կազմում, թույլ էին տալիս Ստալինին պահպանել վստահությունն առ այն, որ ինքը Կրեմլին տրամադրել է հուսալի զենք իր քաղաքական ազդեցության գոտուց դուրս մշտական վերահսկողության համար: Վրաստանում, որտեղ Ստալինը ծնվել է և լավ գիտեր իր հայրենակիցների ապստամբական ոգին, նա ստեղծեց և ուժեղացրեց անգամ երկու ինքնավար հանրապետություն:

Եվ այսպես, մենք բախվել ենք երկու հին «ռումբերի», որոնք պայթել են Կրեմլի հրահանգով, որպեսզի դադարեցնվի իր (Կրեմլի-1in.am) նախկին արբանյակների քաղաքական փախուստը: Մինչ այժմ, քանի դեռ Արևմուտքը չի կարող թույլտվություն ստանալ Կովկասում, Ուկրաինայում և Մոլդովայում տարածաշրջանային հակամարտությունները լուծելու համար, այդ երկրներն իրենց վրա կզգան Ռուսաստանի ազդեցությունը: ՄԱԿ-ը բացարձակապես ի վիճակի չէ լուծել այդ կարգի խնդիրները:

Ռուսաստանին, որը վետոյի իրավունք ունի Անվտանգության խորհրդում, անհնար է համոզել դադարել աջակցություն ցուցաբերել նշված երկրների անջատողականներին՝ համաձայն ՄԱԿ-ի բանաձևերին: Խնդրի լուծմանը հնարավոր կլիներ հասնել Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական պայմանագրի արդյունքում, որով Մոսկվան իր վրա պատասխանատվություն կվերցներ չմիջամտել իր հարևանների ներքին գործերին՝ արևմտյան երկրների ռազմական չեզոքության դիմաց: Բնական է, նման համաձայնության գալն այնքան էլ հեշտ չէ, սակայն պետք է խոստովանել, որ հենց մեր դռան առաջ Ռուսաստանը քաղաքական մանիպուլյացիայի է ենթարկում մի ամբողջ տարածաշրջան և դա անում է հին խորհրդային մեթոդներով և 50-ականների խաղի կանոններով, եզրափակում է իտալական պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում