«Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի հետ շարունակական է լինելու»,-մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին և դրա շուրջ այսօր տեղի ունեցած հանդիպումներին:
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն այնպես անի, որ ԲՀԿ-ն կողմ արտահայտվի բարեփոխումներին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որևէ մեկին չենք համոզում, իրենք են կողմնորոշվում։ Իրենց հարցրեք, թող իրենց կարծիքը հայտնեն»։








































