Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Մարկ Դեյվիս. 21 բանկը շատ է Հայաստանի համար. Banks.am

Banks.am-ի բացառիկ հարցազրույցը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի հետ: 

– Պրն Դեյվիս, ՎԶԵԲ-ը վերջերս փոխել է 2015թ. համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 3.5%-ը, որը հնչեցվել էր դեռ 2014թ. սեպտեմբերին: Այս կանխատեսումը փոխարինվեց լճացման (ստագնացիա) կանխատեսմամբ: Ինչո՞վ էր դա պայմանավորված, և այս դեպքում  ի՞նչ նոր ռիսկեր են առաջանում Հայաստանի տնտեսության համար: 

– Ընթացիկ տարում Հայաստանում 0% աճ ենք կանխատեսում, և առաջին հայացքից կարող է թվալ, թե ՎԶԵԲ-ը պակաս լավատես է, քան նմանատիպ զեկույցներով հանդես եկող միջազգային մյուս կազմակերպությունները: Պատճառը թերևս այն ժամանակահատվածն էր, երբ հրապարակվեց մեր կանխատեսումը: Իմ կարծիքով՝ մյուս ֆինանսական կառույցների կանխատեսումների դեպքում ևս ժամանակի ընթացքում ցուցանիշների նվազում կնկատվի:

Փոքր և բաց տնտեսություն ունեցող Հայաստանը ենթակա է տարածաշրջանի տնտեսական մարտահրավերներին, որոնց կարող է հանդիպել 2015թ.: Սակայն նրա մակրո, հարկաբյուջետային և դրամավարկային շրջանակը լավ դիրքերում է՝ կառավարելու տնտեսական սթրեսը:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ականատես ենք եղել համեմատաբար ցածր դեֆիցիտով առողջ հարկաբյուջետային քաղաքականության: Պահուստները բավարար են շուրջ երեք ամսվա համար, բանկային համակարգն էլ լավ կապիտալացված է: Հայաստանը շարունակում է հաջողություններ գրանցել ինստիտուտների և քաղաքականության շրջանակի ուժեղացման հարցում, և այսպիսով կարող է օգտվել միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունից: Նաև 2013թ. նոյեմբերին Հայաստանը թողարկեց $700 մլն արժողությամբ եվրապարտատոմսեր, որոնք դրական արձագանք ստացան միջազգային շուկաներում: Ներդրողները, որոնք գնել են այդ պարտատոմսերը, շատ շուտով եկամուտ ստացան դրանց միաժամանակյա գնի աճի և եկամտաբերության նվազման շնորհիվ: Այսպիսով, նրանք իրենց լավ զգացին Հայաստանում ներդրում կատարելու որոշում կայացնելու առիթով:

Վերջերս, երբ ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ տարածաշրջանի բոլոր սուվերեն պարտատոմսերի գնի վրա, Հայաստանի պարտատոմսերն իրենց բավական լավ դրսևորեցին: Եվ այժմ որոշակի վստահություն կա, որ եթե Հայաստանի ֆինանսների նախարարությունը ցանկանա, միջազգային շուկաներում կարելի է հավելյալ գործունեություն ծավալել ու հաջողության հասնել:

Սա ձեր տրամադրության տակ առկա լավ գործիք է, քանի որ կապիտալի այս ներհոսքը կարող է դառնալ ինչպես բյուջեի ֆինանսավորման լրացուցիչ գործիք, այնպես էլ պոտենցիալ խթան ԿԲ-ի պահուստների ավելացման համար:

– Խոսենք բանկերից: Նախ, պարզաբանեք, խնդրեմ, հայաստանյան ո՞ր բանկերում է ՎԶԵԲ-ն այսօր բաժնետեր: Մասնավորապես, տեղեկություն ունենք, որ ՎԶԵԲ-ն այլևս ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերը չէ:

-Ներկայում մենք բաժնետեր ենք երեք բանկում՝ Արարատբանկ, Հայէկոնոմբանկ և Բիբլոս Բանկ Արմենիա:

Կարող եմ ասել, որ Հայաստանի բանկային համակարգը համեմատաբար առողջ է և ի զորու է դիմակայել սթրեսին: Բանկերը հիմնականում լավ կապիտալացված են՝ հաղթահարելու սթրեսը, որն առաջանում է փոխարժեքի ճնշումների և վարկային ռիսկերի հետևանքով:

Ինչ վերաբերում է ՊրոԿրեդիտ Բանկ-ին, ճիշտ է, որ մենք այլևս նրա բաժնետերը չենք: Ցանկանում եմ ասել, որ այս որոշումը կայացվել է ՊրոԿրեդիտ գլոբալ հոլդինգի և ՎԶԵԲ-ի միջև, և կապված չէ փոխարժեքի ներկայիս տատանումների հետ: Այս քայլը չպետք է ընկալել որպես Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի որակի որոշակի վատթարացման նշան: Սա ՊրոԿրեդիտ գլոբալ հոլդինգի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության արդյունքում առաջացած ռազմավարական որոշում էր: Իսկ Հայաստանի ՊրոԿրեդիտում ՎԶԵԲ-ի բաժնեմասը այդ գլոբալ որոշման միայն մի մասն էր:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ Կենտրոնական բանկի վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ բանկերը 2 տարվա ընթացքում պետք է 6 անգամ ավելացնեն ընդհանուր կապիտալի չափը:

– Այս առումով երկու մտահոգություն կա, որոնք, իմ կարծիքով, անիմաստ են: Առաջինն այն է, որ սա կհանգեցնի մրցակցության նվազեցմանը, քանի որ կլինեն ավելի քիչ բանկեր: Իրականում՝ հակառակը: Բանկերի միավորումը կտանի դեպի ավելի քիչ, ուժեղ, արդյունավետ և փորձառու բանկերի գործունեությանը: Այդպիսի բանկերը կկարողանան ավելի էժան ֆինանսավորում գտնել, իրենց կապիտալի համեմատ ավելի քիչ վարչական ծախսեր իրականացնել, և բացի այդ՝ հաճախորդներին կկարողանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր առաջարկել՝ ավելի երկար մարման ժամկետով: Զարգացումը նաև կնպաստի ավելի բարձրորակ վարկային պորտֆելի, շուկայական դիրքերի ավելի արդյունավետ մոնիտորինգի և վարկային նոր պրոդուկտների առաջացմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կընդարձակի հաճախորդների բազան և կնվազեցնի ռիսկերը:

Կարիք չկա ունենալու 21 բանկ՝ մրցակցություն ծավալելու համար, մասնավորապես՝ Հայաստանի մասշտաբի երկրի համար: Ավելի մեծ և լավ բանկերը կմրցեն միմյանց հետ և կնվազեցնեն փոխառության ծախսերը:

Շրջանառվող երկրորդ մտահոգութունն այն է, որ ԿԲ-ի որոշումը մասամբ նշանակում է, թե այն ընդունում է Հայաստանի բանկերի «թերի կապիտալացված» լինելը:

Սակայն դա այդպես չէ: ԿԲ-ն ասում է, որ բանկերը պետք է ունենան կապիտալի նվազագույն սահման, որպեսզի շարունակեն գործել: Դա նշանակում է, որ նրանք կարիք ունեն ավելի մեծանալու:

Այսպիսով, սահմանված նվազագույն կապիտալից ցածր մակարդակ ունեցող բանկերը ստիպված կլինեն կամ ավելի շատ սեփական կապիտալ ներդնել` ներքին ներուժով աճ ապահովելու համար, կամ էլ գնել կամ միաձուլվել այլ բանկերի հետ, վաճառվել մեկ այլ բանկի կամ լքել շուկան:

Սա վերաբերում է կապիտալի նվազագույն ընդհանուր չափին, սակայն վերը նշված բոլոր դեպքերում, իհարկե՝ բացի բանկը փակելու դեպքից, բանկի հաշվեկշռի ակտիվների հատվածը ևս կաճի: Ռիսկով կշռված ակտիվների համեմատ նվազագույն պահուստային կապիտալի պահանջը բոլորովին այլ հայեցակարգ է, որին հայկական բանկերն արդեն իսկ համապատասխանում են, իսկ ԿԲ-ն միանշանակ պահանջելու է, որ սա բոլոր դեպքերում շարունակվի:

Բանկային համակարգի ամրապնդումը  վաղուց հասունացել է: 21 բանկը չափազանց շատ է Հայաստանի համար: Դա ստեղծում է պակաս արդյունավետություն, և  չի նպաստում զարգացմանը, հանգեցնում է վարկային պորտֆելի բարձր վարչական ծախսերի և բերում է բարձր տոկոսադրույքների պահպանմանը: Վերջիններս առավել ցածր կլինեին ավելի փոքրաքանակ, սակայն խոշոր ու լավ բանկերի դեպքում, որոնք ի վիճակի կլինեն ավելի ցածր ծախսատար ֆինանսավորում ստանալ (ներքին և արտաքին աղբյուրներից) և մրցել ավելի բարձրորակ վարկային պորտֆելներ ապահովելու համար: Բնականաբար, ակնկալվում է, որ ավանդները, իրենց հերթին, ավելի ապահով կլինեն:

– Ի՞նչ եք կարծում՝ մեր տնտեսությունը պատրաստ է կլանել այն ռեսուրսները, որոնք Հայաստան կմտնեն բանկերի կապիտալը համալրելու արդյունքում: Մասնավորապես մտավախություն կա, որ այդ միջոցները կարող են կա՛մ սառեցվել, կա՛մ հանգեցնել բանկային պրոդուկտների թանկացմանը: 

– Կապիտալի ներհոսքի ավելացումը դեպի բանկային համակարգ պետք է ստեղծի ավելի շատ ռեսուրսներ բանկերի համար՝ ավելի քիչ ծախսատար փոխառություններ ապահովելու համար, ինչն իր հերթին ակնկալում է բանկային պրոդուկտների գների նվազում:

Այդ ներհոսքը դեպի Հայաստանի բանկային համակարգ հիմնականում լավ բան է, քանի որ ապացուցում է, որ Հայաստանը հրապուրիչ է միջազգային կապիտալի համար: Կապիտալի ներհոսքը ողջունելի պետք է լինի, քանի որ փոխհատուցում է երկրի առջև ծառացած սթրեսների մի մասը: Կարևոր է այն, որ օտարերկրյա բանկային կապիտալն իր բնույթով երկարաժամկետ ներդրման տեսակ է:

Մեզ բոլորիս մտահոգում է կարճաժամկետ և ֆիքսված եկամտի գործիքներում ներդրված գումարը (որի համար ներդրողները փնտրում են կարճաժամկետ առավելագույն եկամուտ), որը կարող է հեշտությամբ դուրս բերվել ֆինանսական ցնցման դեպքում: Մինչ օրս Հայաստանում չի եղել նմանատիպ գումարների ներհոսք, ինչը ֆինանսական ցնցման պայմաններում նպաստում է կայունության ապահովմանը:

Ես կասեի, որ 2013թ. եվրապարտատոմսերի թողարկումը «տեղեկատվության փոխանցման մեխանիզմի» լավ օրինակ է: Հայաստանն այժմ մի շարք միջազգային ներդրողների «ռադարային էկրանին» է, և նրանցից յուրաքանչյուրը Հայաստանը վերլուծող մասնագետի կարիք ունի: Եթե ներդրողը, անկախ նրանից՝ բանկ է, թե հեջ-ֆոնդ, ընկալի Հայաստանի մակրոֆինանսական պատկերը և այն հարմար գտնի, ապա ավելի հավանական է, որ նա կկատարի նաև այլ տեսակի ներդրումներ, և Հայաստանի մասին կպատմի այլ ներդրողների` վերջիններիս խորհուրդ տալով նկատի ունենալ այդ հնարավորությունը:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում