Այն, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի նոր թրեյլերը YouTube-ում ամենատարածվածներից մեկը կդառնա, ոչ ոք չէր կասկածում: Այն գրեթե 52 միլիոն դիտում է հավաքել, գրում է elle.ru-ն:
Իհարկե, նման հաջողությունը շատերին հանգիստ չի տալիս: Ֆիլմի պրեմիերայի նախաշեմին համացանցում Ջեյմի Դորնանի և Դակոտա Ջոնսի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերի նորանոր կրկնօրինակումներ են հայտնվում:
Ամենածիծաղելի տարբերակներից մեկը Սթիվ Բուշեմիինն է, որտեղ ինքն է կերպարանափոխվել Քրիստիան Գրեյի:
Համեմատության համար տեղադրվել է նաև թրեյլերի օրիգինալ տարբերակը:









































