Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Էպոսագետ թեկնածուն շարունակում է բազմոցին նստած մնալ

Այն, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման «Գելլափ» կազմակերպության հարցումներում նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը վերջին տեղում է՝ 0,1 տոկոս ձայնով, դա նրան չի անհանգստացնում. ընդհակառակը: «Դա ինձ ուրախացնում է, որովհետև այն միայն պրոիշխանական կառույց է: Իմ կարգախոսն է «Վերևում Աստված կա», մենք քրիստոնյա ենք և պաշտում ենք Հիսուս Քրիստոսին, իսկ նա ասում էր՝ առաջինները վերջին կդառնան, վերջինները՝ առաջին: Այնպես որ ինձ համար խիստ վիրավորական կլիներ, որ «Գելլափը» նկարեր մեծ տոկոսներ»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Վարդան Սեդրակյանը:

Էպոսագետ թեկնածուն ասել է, որ ինքը միակ թեկնածուն է, որ հստակ խոսել է արտաքին քաղաքականությունից. «Եվրամիություն և ԵվրԱզԷս հարաբերություններում ես ընտրում եմ Եվրասիական միությունը: Ես նշել եմ, որ կարևորագույն քաղաքական վեկտորներց մեկը լինելու է հայ-իրանական քաղաքական և ռազմական պայմանագրի ստեղծումը: Հաշվի առնելով հայ-ռուսական և հայ-իրանական պայմանագիրը՝ Հայաստանը ստեղծելու է դաշինք»:

Թեկնածուն երեկոյան բազմոցին նստած հետևում է քարոզարշավը և տպավորություն ստանում, թե քաղծառայության մրցույթ է, բոլոր թեկնածուները «խոսում են տնտեսականից»: «Ես եկել եմ ոչ կենցաղային խնդիրները առաջ տանելու համար: Ես եկել եմ մտածելու, որ վաղը, եթե ԱՄՆ-ը հարձակվեց Իրանի վրա, ինչ է լինելու մեզ հետ. եթե Իրանի ոչնչացումից հետո Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, Վրաստանը ում վրա կգնա»,- ասել է ռուսամետ թեկնածուն՝ նշելով, որ Ռուսաստանի հետ մենք կստեղծենք սահման՝ Ադրբեջանում կորցրած մեր քաղաքները հետ վերադարձնելու ճանապարհով:

Վարդան Սեդրակյանը հույս ունի, որ որևէ դաշինքից միավորման առաջարկ չի ստանա, ոչ էլ սատարելու կոչ կլսի, քանի որ չի ուզում էպոսի գաղափարախոսությունը նյութական գաղափարախոսության հետ միավորել: «Ես չեմ հանդիպում արտերկրի դեսպանի հետ և, բնականաբար, պետք է վերջին տեղում լինեմ: Բայց ես կլինեմ նախագահ»,- ասել է նախագահի թեկնածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում