Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»

Աստված չանի՝ որևէ մեկը շեղվի իշխանափոխության նպատակից

«Ազատամատիկների դաշինքն» իր ռազմավարական դրույթները հրապարակելիս արդեն մի անգամ հստակ հայտարարել է, որ «Ազատամարտիկների դաշինքը» պատրաստ է կամրջի դեր կատարել բոլոր այն ուժերի միջև, որոնք ժամ առաջ արմատական իշխանափոխություն են պահանջում՝ սկսած գործող նախագահից: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Սմբատ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ կարծես թե ոչ իշխանական ուժերի ու Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումները համընկնում են՝ հաշվի առնելով 2-րդ նախագահի վերջին հայտարարությունները՝ կապված երկրի տնտեսական վիճակի, սահմանադրական փոփոխությունների հետ:

Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ Ռոբերտ Քոչարյանի անձն ասոցացվում է ԲՀԿ-ի հետ, հաշվի առնելով, որ, ի վերջո, նաև ազատամարտիկների աջակցությունը կարող է որպես գործիք օգտագործվել նրանց կողմից, Սմբատ Հակոբյանը պատասխանեց. «Ես ո́չ ԲՀԿ-ի, ո́չ երկրորդ նախագահի անունից հայտարարություններ անելու իրավունք չունեմ, նաև ասեկոսեներով առաջնորդվող մարդ չեմ: Ես հիմա կարող եմ խոսել միայն «Ազատամարտիկների դաշինքի» իմ մարտական ընկերների անունից: Մենք ունենք մեր հստակ քաղաքական գիծը, և անկախ որևէ ուժի ենթակայությունից, ազատամարտիկները որևէ ուժի գործիքը չեն դառնալու, ինչքան էլ հզոր լինեն: Ես մի անգամ ասել եմ, որ 1988-ին ոչ մի գործիչ կամ ուժ մեզ ռազմաճակատի առաջին գիծ չի ուղարկել և չի դարձրել մեզ հայրենասեր: Մենք նույն արժեքների կրողն ենք ու մեր առջև հստակ խնդիր ունենք դրած, և ժողովուրդը թող համոզված լինի, որ մինչև վերջ գնալու ենք: Մեր գերագույն նպատակը հայ ժողովրդի և մեր պետականության անվտանգության ապահովումն է»:

Դիտարկմանը, թե ոչ իշխանական ուժերն իրենց պայքարի գլխավոր խնդիրներից մեկը համարում են սահմանադրական փոփոխությունները, մի՞թե ազատամարտիկները նույնպես դա են կարևորում, թե այլ օրակարգ են առաջարկում, Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, ես և իմ ընկերները չենք կարծում, որ սահմանադրական փոփոխություններ կատարելով՝ հայ ժողովրդի վիճակը բարելավվելու է, անվտանգությունն ապահովվելու է: Ինչո՞ւ, եթե նախկինում ղեկավարներն ու թագավորները սահմանադրությունը թղթի վրա գրած չունեին, ժողովրդի մասին չէի՞ն մտածում: Մյուս կողմից, գոյություն ունեցող սահմանադրությունն էլ չի գործում, եթե գործի, բավական լավ վիճակ կլինի: Իսկ հիմա մենք չօգտագործվող բանի վրա ինչ-որ բան ենք ավելացնում: Աղբի վրա աղբ ենք ավելացնում: Նախ պիտի աղբը մաքրել, հետո ապագայի մասին մտածել: Մեր առաջնային խնդիրը հայ ժողովրդի և պետականության անվտանգության ապահովումն է, իսկ իշխանափոխությունը դրան հասնելու միջոցն է:

Ես գիտեմ, որ վախեցող, ընկրկող հրամանատարի հետևից ոչ ոք առաջին գիծ չի գնում: Մենք արդեն փաստացի սկսված պատերազմի առջև կանգնած ժողովուրդ ենք, և եթե վաղը մոբիլիզացիայի խնդիր լինի, ես համոզված եմ, որ ժողովուրդն այս գերագույն գլխավոր հրամանատարի հետևից չի գնալու: Այսինքն՝ պետք է նախ այդ հարցը կարգավորել, հետո անցնել մյուս հարցերին»:

Հարցին, թե ի՞նչ կանեն ազատամարտիկները, եթե փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում արմատական գործողությունների ծրագիր չներկայացվի, Սմբատ Հակոբյանն արձագանքեց. «Մենք այդ մասին հստակ հայտարարել ենք, որ եթե մեզ հրավիրեն այդ համաժողովին, մենք կմասնակցենք, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտում կատարվող ցանկացած երևույթ մեզ էլ է մտահոգում: Մենք ուզում ենք տեսնել այն ուժերին, որոնք հանրահավաքներ կազմակերպել ու կազմակերպելու են, տեսնենք, թե ում հետ գործ ունենք»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում