Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Թանկագին օլիգարխը (լուսանկարներ)

Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելել էր Պետական եկամուտների կոմիտե և խրախուսում էր ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ գոհունակություն հայտնելով նրանց աշխատանքից: Սերժ Սարգսյանը նույնիսկ հայտարարեց, որ եթե պետական կառավարման համակարգի մյուս օղակներն էլ գոնե ՊԵԿ-ի աշխատանքի 80 տոկոսով աշխատեն, իրավիճակը գոհացուցիչ կլինի: Այս արտահայտությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանը կամ բացարձակապես տեղյակ չէ ՊԵԿ-ի աշխատանքներից, կամ էլ Հայաստանում իրական բարեփոխումներն ու արդիականացումը որևէ կերպ չեն մտնում նրա ծրագրերի մեջ, և նրա ելույթները ընդամենը դատարկ հայտարարություններ են:

Բանն այն է, որ չնայած, այսպես ասած, առերևույթ նորարարացմանը, Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է, այսպես ասած, իր կամայական աշխատաոճը գործարար սուբյեկտների հետ` իհարկե մանր և միջին, այն էլ՝ նրանց, ովքեր խոշոր տանիքներ չունեն: Խոշոր բիզնեսի հետ աշխատանքը մեկ այլ պատմություն ու հարթություն է: Հայաստանի հարկային և մաքսային կառույցներում, չնայած, այսպես ասած, տեխնոլոգիական արդիականացման գործընթացին, համակարգչայնացմանն ու էլեկտրոնացմանը, աշխատակիցների վարքն ու մտածողությունը նույնն է մնացել: Այդ ամենն իմանալու համար Սերժ Սարգսյանին հարկ է ոչ թե այցելել ՊԵԿ և արարողակարգային ելույթներ ունենալ, այլ հնարավորինս «շարքային» հանդիպումներ ունենալ մանր ու միջին գործարարների հետ և անկեղծ զրույցի տրամադրել նրանց: Այդ հանդիպումների արդյունքում Սերժ Սարգսյանն այնքան բան կիմանա ՊԵԿ իրական աշխատանքի մասին, որ ոչ թե կհայտարարի, թե գոնե մյուս պետական օղակներն էլ մոտ 80 տոկոսով աշխատեին ՊԵԿ-ի նման, այլ չէր ուզի, որ որևէ պետական օղակ ՊԵԿ-ի գոնե կես որակն ունենար: Թեև հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանում մյուս օղակները այդ տեսանկյունից ՊԵԿ-ից առանձնապես հետ չեն մնում:

Միգուցե Սերժ Սարգսյանն այս ամենի մասին այնքան էլ լավ տեղեկացված չէ, և նրան թվում է, որ բավական է մի ելույթով կոչ անի բարեփոխվել, ու բոլոր տեղերում «հավսար` զգաստ» բարեփոխվում են: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը, ըստ էության, չի էլ պահանջում առանձնապես ուշադիր լինել և բարեփոխվել: Նա իր ելույթների հետքերով բացարձակապես հետևողական չէ, ինչը հիմք է տալիս կարծել, որ Սերժ Սարգսյանն, այնուհանդերձ, գիտե իրավիճակի մասին, բայց նրան դա չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է քարոզչությունը, տպավորությունը, շոուն: ՊԵԿ-ում Սերժ Սարգսյանի հերթական քարոզչական շոուն ունի նաև մեկ այլ ասպեկտ:

Սերժ Սարգսյանն այցելել է պետական կառավարման համակարգի մի օղակ, որի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը, որն ունի բազմաթիվ սեփականություններ, որը, ըստ էության, տնտեսական դաշտում հանդիսանում է, մեղմ ասած, շահագրգիռ կողմ: Ինչ-ինչ, բայց Սերժ Սարգսյանը գոնե այդ մասին գիտե հաստատ, և այդ մասին իմանալով՝ լռելյայն նստում է մի տեղ, որտեղ բիզնեսն ու իշխանությունն են խաչվում և գրկախառնվում: Իսկ բիզնեսի և իշխանության սերտաճումը ոչ միայն հակասահմանադրական է, ապօրինի, այլ նաև, ըստ էության, պետական կառավարման տրամաբանությանը դեմ է տնտեսության համար կարևորագույն ճյուղի ղեկավար նշանակել մի մարդու, որը խոշոր սեփականատեր է, խոշոր ներկրող և ըստ էության՝ մարդ, սուբյեկտ, որն ակնհայտորեն շահագրգռված է ՊԵԿ-ի իր բիզնեսների հանդեպ լոյալ վերաբերմունքով: Եթե սրան գումարվում է նաև հավանական մրցակիցների բիզնեսների խնդիրը, որոնց վրա նա կարող է ազդեցություն գործել պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապա պարզ է դառնում, որ ի դեմս ՊԵԿ նախագահի մենք գործ ունենք մի հսկայական կոռուպցիոն ռիսկի հետ:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, այդ կոռուպցիոն ռիսկն է գովաբանում և խրախուսում, երբ գոհունակություն է հայտնում ՊԵԿ աշխատանքից: ՊԵԿ նախագահ, խոշոր սեփականատեր Գագիկ Խաչատրյանը, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի թանկագին օլիգարխներից է, և այդ իսկ պատճառով նա շարունակում է հանգիստ պաշտոնավարել, իսկ տնտեսության մեջ ձեռք բերել նորանոր տիրույթներ:

Գագիկ Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանում իշխող համակարգի խորհրդանիշներից մեկը, և նրա հանդեպ հովանավորությունը հավասարազոր է համակարգի հանդեպ հովանավորության: Դա վկայում է, որ Հայաստանում հայտարարված համակարգային վերափոխումների գործընթացը, որ հռչակել է Սերժ Սարգսյանը, ընդամենը մասնակիորեն է այդպիսին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի համար կան ընդամենը յուրային և «օտարե օլիգարխներ, կամ ցուցափեղկի համար օլիգարխներ, որոնց ցույց են տալիս հանրությանը, որոնց հանդեպ ցուցադրական ակտեր են իրականացվում անհրաժեշտության դեպքում, և կան օլիգարխներ, որոնք հանդիսանում են համակարգի տնտեսական գեներատորները, և որոնք գտնվում են նախագահի «բարձր հովանու» ներքո: Գագիկ Խաչատրյանը կարծես թե հենց նրանցից է, այլապես նա կամ պաշտոնից պետք է զրկված լիներ մինչև հիմա, կամ պետք է զրկված լիներ սեփականությունից:

Սա, իհարկե, ամենևին Խաչատրյանի անձնական խնդիրը չէ: Պարզապես այդ կոնկրետ օրինակը վկայում է Հայաստանի համար համակարգային մի խնդրի մասին, որի լուծման ուղղությամբ ոչ միայն չեն կատարվում քայլեր, այլ որը փաստորեն «հատուկ պահպանության» է արժանանում նախագահական մակարդակով, և անկասկած ոչ առանց իշխանական համակարգում Գագիկ Խաչատրյանի օլիգարխ գործընկերների շահագրգռվածության, քանի որ ՊԵԿ նախագահի փոփոխությունը նրանք դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք նաև իրենց բիզնեսներին և դիրքերին, եթե, իհարկե, այդ փոփոխությունն էլ ոչ թե ցուցանակի համար է, այլ իրական արդյունքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում