Իտալիայում մի քանի հազար պարողներ Հռոմի պապին շնորհավորել են 78-ամյակի կապակցությամբ՝ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տանգո կատարելով, գրում է newsru.com-ը:
Զույգերի բաժանվելով՝ նրանք միանգամից սկսել են պարել չորեքշաբթի օրերին պապի ավանդական ընդունելությունից անմիջապես հետո: Երաժշտությունը մասնակիցներն ընտրել են պապի սիրած կոմպոզիտորներից մեկի՝ Աստոր Պյացոլլայի ստեղծագործություններից:
Ակցիայի կազմակերպիչը Հռոմի պապի երկրպագուհիներից մեկը՝ Քրիստինա Կամորանին է: Կազմակերպիչների խոսքերով՝ հայտնի արգենտինական պարը կատարելու համար երեք հազար մասնակիցներ են հավաքվել: