Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որն ունի և´ Մեծ Բրիտանիայի, և´ ԱՄՆ-ի քաղաքացիություն, հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ-ում հարկեր վճարելուց: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Անցած շաբաթ Լոնդոնի քաղաքապետը, որը ծնվել է Նյու Յորքում, ԱՄՆ-ն էր այցելել՝ իր գիրքը խթանելու համար: Ջոնսոնը հարցազրույցներից մեկում ասել էր, որ ԱՄՆ պահանջները կապված են Մեծ Բրիտանիայում իր առաջին տան հետ, որը չի ընկնում կապիտալի աճի հարկի ներքո: Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, պարտավոր են հարկային հայտարարագրեր ներկաացնել, հարկեր վճարել՝ անկախ բնակության վայրից և գումար վաստակելուց:
Ջոնսոնը հարցին պատասխանել է երկրորդ անգամ հարցի հնչեցումից հետո: Նրա խոսքով՝ ինչո՞ւ պետք է ինքը հարկեր վճարի, եթե 5 տարեկանից չի ապրում ԱՄՆ-ում, ապրում և աշխատում է Մեծ Բրիտանիայում:
Ջոնսոնը պետք է նաև ԱՄՆ գանձարան հարկ վճարի քաղաքացիների համար, ովքեր գումար են աշխատում արտերկրում: Ջոնսոնը չի հայտնել՝ այդ հարկը վճարե՞լ է: Իր հերթին, քաղաքապետի ներկայացուցիչը հայտնել է, որ հետագայում Ջոնսոնը չի մեկնաբանելու հարկերին առնչվող իրավիճակը:







































