Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը պատրաստվում է կազմակերպություններ բացել շրջաններում:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով կուսակցության նախագահ Մանանա Կաբախիձեին, շրջանային կազմակերպությունների հաստատման գործընթացը սկսվելու է հունվարի վերջին, փետրվարի սկզբին: Այս ընթացքում անցկացվելու են համաժողովներ, իսկ փետրվարի կեսին տեղի կունենա կուսակցության համագումար:
«Այս ամբողջ ընթացքում կուսակցությունն աշխատել է կոալիցիայի ռեժիմով: Այժմ մենք սկսում ենք ուժեղացնել կուսակցային կառույցը»,- հայտարարել է նա՝ նշելով, որ ենթադրաբար «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահությունը կստանձնի Բիձինա Իվանաշվիլին:








































