Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ կուղևորվեն Վաշինգտոն՝ Հյուսիսային Իրաքում Անկարայի աճող ներգրավման պատճառով ԱՄՆ-ի անհանգստությունը փարատելու համար: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:
Թուրքիան և ԱՄՆ-ն ինտենսիվ բանակցություններ կվարեն Հյուսիսային Իրաքում թուրքական էներգետիկ ընկերությունների ներգրավման վերաբերյալ: Այդ հանգամանքը առաջացրել է Վաշինգտոնի զայրույթն ու անհանգստությունն առ այն, որ Անկարայի և Էբիլի (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) մտերմությունը կարող է հետագայում ջերմացնել Բաղդադի և Թեհրանի հարաբերությունները:
Այդ հարցերի քննարկման նպատակով պատվիրակությունը` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիլիօղլուի գլխավորությամբ, Վաշինգտոն կայցելի այս շաբաթվա վերջին, կհանդիպի իր գործընկերոջ՝ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, կքննարկեն տարբեր հարցեր՝ Սիրիայից մինչև Իրան: Օրակարգային գլխավոր թեման կլինի Հյուսիսային Իրաքի հետ Թուրքիայի զարգացող էներգետիկ կապերը:
Հյուսիսային Իրաքը հարուստ է նավթի և գազի պաշարներով: Բաղդադն ու Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը չեն կարողանում համաձայնության գալ նավթի և գազի պաշարները բաշխելու հարցի շուրջ:










































