Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ինչու միջազգային շուկայում գնային տատանումները հայկական շուկայում նկատելի չեն

Միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները, էժանացումն ու թանկացումը կարծես թե աննկատ անցնում են հայկական շուկայի կողքով: Գնային տատանումները չեն տարածվում անգամ այն ապրանքների վրա, որոնք ներկրվում են արտերկրից և միջազգային շուկայում կոնկրետ ժամանակահատվածում էժանանում են: Մեր տեղական շուկայում միանգամից նկատելի են դառնում միայն թանկացումները: Այս դեպքում պատճառաբանություն միշտ կա՝ «դրսում թանկացել է»: Թե ինչպես է պատահում, որ թանկացումը միանգամից նկատելի է դառնում, իսկ գնանկումը՝ ոչ, հասկանալի չէ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ մեր շուկայում ամեն ինչ որոշում են տնտեսվարողները: Նրանց տված է անծայրածիր ազատություն, որից և օգտվում են, իսկ պետական վերահսկողություն, հոգածություն, մշակված քաղաքականություն բացարձակապես չկա:

«Ամբողջ աշխարհում կա պետական վերահսկողություն և պետական աջակցություն: Մեր երկրում պետական վերահսկողության բացակայությունը համարում ենք պետական աջակցություն, որի արդյունքում ստացվում է, որ միանգամից երկու բան չենք անում: Պետական վերահսկողության ոչ մի օղակ չի գործում՝ սկսած սննդի անվտանգության պետական տեսչությունից վերջացրած ՏՄՊՊՀ-ով: Նրանք տնտեսվարողի մասին մտածելու գործառույթ չունեն: Ինչն էլ հանգեցնում է այն վիճակին, որը մենք հիմա ունենք,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը՝ հավելելով,- օրինակ՝ վերցնենք սուրճի շուկան: Միջազգային շուկայում նկատվում է սուրճի գնի նվազում, բայց պարզ չէ, որ մեր երկրում գնանկում չի նկատվելու: Ավելին ասեմ, մեր երկրում գնաճ կարող է նկատվել, քանի որ հնարավոր է՝ միջազգային շուկայում գնանկման պատճառով բարձր կարգի սուրճ ի վերջո ներկրվի Հայաստան, և այն, բնականաբար, վաճառվի ավելի բարձր գնով, քան այն անհասկանալի խառնուրդը, որը հիմա մենք խմում ենք: Այլ կերպ ասած՝ շուկան սխալ է ազատականացվում: Շուկայի սխալ ազատականացումը բերում է իր վատ հետևանքները»:

Պիպոյանի խոսքով՝ դրա վառ օրինակներից է նաև ձվի շուկան, որտեղ վերջին շրջանում էական գնաճ նկատվեց: «Նախ պարզվեց, որ մենք արտահանման պոտենցիալ ունենք, ապա ինքնաբավ երկիր էինք ձվի իմաստով, հետո դարձանք ներկրող երկիր, հիմա էլ ասում են, որ ներկրման անհրաժեշտություն չկա, բայց արտադրողներն ասում են, որ իրենց հավերը մենակ մեծ ձու են ածում, ու հնարավոր է՝ ներկրման անհրաժեշըություն լինի: Սա գալիս է նրանից, որ կամ-կամ է, որ մենք ոսկե միջին ասվածը չենք կարողանում գտնել, այլ հարցերը լուծում ենք սիրողական մակարդակով,- ասաց Պիպոյանը՝ հավելելով,- աշխարհում այդպիսի երկիր գոյություն չունի, որ աշխատուժն այդքան էժան լինի, բնական արոտավայրերը տարվա մեջ այդքան սեզոնային լինեն, ու այդ երկրում միսն այդքան թանկ լինի ու այդքան քանակությամբ էլ ներկրվի: Դա աբսուրդ է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ շուկայում փոփոխություններ են նկատվում միայն այն ապրանքների մասով, այն բիզնեսում, որը քաղաքակիրթ է, միջպետական է և ոչ թե ինչ-որ մեկինն է, ու ինչ-որ մեկն է այդ բիզնեսի ներկայացուցիչը: Շուկայում գնային փոփոխություն չի նկատվում նաև այն մասով, որ շատ ապրանքների ներկրումը մոնոպոլացված է, և էլի տնտեսվարողն է որոշում գնային քաղաքականությունը:

«Ստեղծված վիճակում պետական մարմինները, որոնք պետք է զբաղվեն այս խնդրով, ձեռքները լվանում են: ՏՄՊՊՀ-ն ասում է՝ եթե գերիշխող դիրք չկա, ես անելիք չունեմ, սննդի ծառայությունն ասում է՝ ես գների հետ կապ չունեմ, գյուղնախարարությունն էլ, գյուղմթերքի հարցերից զատ, հարց չի քննարկում: Բայց հո իրար վրա գցելով չի: Սա կոմպլեքս աշխատանք է պահանջում, բայց մեր երկրում մի կառույցը մյուսի հետ է մրցակցում»,- նկատեց Պիպոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում