Շնորհավորելով հայաստանաբնակների նոր տարին՝ 2013 թվականը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բեյրութում լույս տեսնող «Արարատ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը Հայաստանին մաղթեց հզոր պետականություն, զորավոր բանակ և թափանցիկ նախագահական ընտրություններ, արդարություն:
«Ըստ իս՝ գալիք տարում պետք է կարևորվի նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության սերտացմամբ: Դա շատ կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար»,- նկատեց նա:








































