Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև

Խնդրում եմ քիչ հիշատակել Մարտի 1-ը. փոխոստիկանապետ

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նորմալ է համարում ոստիկանության համակարգում իրականացվող կադրային քաղաքականությունը: «Ոչ մի կադրային փոփոխություն ինքնանպատակ չէ: Սա մշտական, նորմալ գործընթաց է, որը միտված է միմիայն համակարգի աշխատանքների բարելավմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե իրենք զգում են, որ ինչ-որ տեղ ինչ-որ պաշտոնյա, ինչ-որ աշխատակից չի արդարացնում իրեն, նրան նախ՝ ժամանակ է տրվում, որից հետո կատարվում է համապատասխան նոր նշանակում կամ փոխատեղում: «Այնպես որ՝ շատ ժամանակ աննպատակ ոչինչ չի արվում»,- հավելեց Պողոսյանը:

Մեր դիտարկմանը, թե շատ դեպքերում նրանց անգամ աշխատելու ժամանակ չի տրվում, որպեսզի հասկացվի՝ որքանով է արդյունավետ նրանց աշխատանքը, փոխոստիկանապետը նկատեց. «Մենք ձեր նշած մեկ-երկու դեպք ունենք, որոնք կատարել ենք մեզ հասկանալի պատճառներով: Դրանք են՝ համապատասխան գիտելիքներ չունենալը, վրիպումներ թույլ տալը, անձնակազմի հետ աշխատել չկարողանալը: Այս ամենը հասկանալու համար շատ կարճ ժամանակ է պետք: Մենք չենք պատրաստվում տարիներով թողնել մարդուն պաշտոնին՝ հասկանալու համար՝ նա կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ»:

Պողսյանի խոսքով՝ ոստիկանությունում իրականացվող նման կադրային քաղաքականությունը համակարգում դժգոհության պատճառ չի դառնում:

Հունան Պողոսյանը նշեց, որ համակարգում նաև բավարար քայլեր են տարվում բարձրաստիճան ոստիկանների կողմից հովանավորչության դեպքերի բացառման համար: «Մենք բոլորից շատ ենք շահագրգռված քննարկումների արդյունքում ազատվելու վատերից»,- ասաց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբորորդու դեպքին, ապա փոխոստիկանապետի խոսքով՝ ոստիկանության մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: «Մենք ամեն օր Օսիպյանին ստիպում ու պարտադրում ենք գտնել, պարզել, համոզել եղբորորդուն»:

Փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաև՝ եթե հոկտեմբերի 24-ին ոչ իշխանական ուժերը գնան չնախատեսված գործողությունների՝ հնարավո՞ր է ոստիկանությունը կրկնի 2008-ի Մարտի 1-ի նախադեպը և իրեն դրսևորի՝ ինչպես Մարտի 1-ին: Պողոսյանը, սակայն, հորդորեց քիչ հիշատակել Մարտի 1-ը:

«Կարծում եմ՝ հավաքի ցանկացած կազմակերպիչ խոհեմություն կունենա նորմալ, օրենքի սահմաններում կատարելու իրենց մասսայական միջոցառումը և պատասխանատվություն կրելու հավաքը օրենքի սահմաններում իրականացնելու համար: Իսկ ոստիկանությունը միշտ կատարում է իր վրա դրված գործառույթները»,- նկատեց Պողոսյանը:

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում