Tuesday, 28 07 2026
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը

Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց

Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնից: Այդ մասին հայտարարվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ մամուլում վերջին օրերին շրջանառվում է փոխվարչապետի հրաժարականի մասին լուրը: Եվ ըստ մամուլի հրապարակումների՝ այդ պաշտոնի համար կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում:

Որպես ամենահավանական թեկնածուներ նշվում են Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունները:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի կենսագրությունը.

Ծնվել է 1973 թ. հուլիսի 8-ին Երևանում: 1990 թ. ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991 թ. տեղափոխվել և 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996 թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն: 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

1997-1998 թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

1998 թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2000-2006 թթ.եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը։

2006 թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։

2007 թ. հունիսից մինչեւ 2008 թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։

Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
ՀՀ նախագահի 2008 թ. մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 16-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 26-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում:  ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հուշամեդալներով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։ Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում