Մոլդովայի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն՝ եվրոպական ինտեգրումը զարգացման միակ ճիշտ քաղաքական վեկտորն է, որը համապատասխանում է պետության սահմանադրական նույնականացմանը: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Մեր երկրի անկախության մասին հռչակագիրը նշանավորեց տոտալիտար խորհրդային տարածության հետ կապի խզումը և պետության վերակողմնորոշումը դեպի եվրոպական ժողովրդավարական տարածություն: Ուստի եվրոպական ինտեգրումը ոչ միայն համապատասխանում է Մոլդովայի սահմանադրական նույնականացմանը, այլև ցանկացած այլ միտում և աշխարհաքաղաքական կողմնորոշում կհամարվեն հակասահմանադրական» ,- ասվում է դատարանի վճռում:
Սահմանադրական դատարանն այս որոշումն ընդունել է ընդդիմադիր կոմունիստների կուսակցության հայցի քննությունից հետո, որը պահանջել է հակասահմանադրական ճանաչել ԵՄ-ի հետ Մոլդովայի ստորագրած Ասոցացման և ազատ ու համապարփակ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:
Այդպիսով, շատ ընդդիմադիր քաղաքական գործիչների գործողությունները, որոնք հանդես են գալիս ԵՄ-ի հետ ասոցացաման համաձայնգիրը չեղյալ հայտարարելու և Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օգտին, կարող են հակասահմնադրական ճանաչվել:







































