Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ուզում ենք լավ թագավորություն լինի, Ծառուկյանն էլ՝ թագավոր. աբովյանցիները՝ իշխանափոխության մասին

Այսօր եռյակի՝ Աբովյանում կազմակերպած հանրահավաքը մարզային հանրահավաքի համար բավական մարդաշատ էր: Մարդիկ գալիս էին ավտոբուսներով հարակից գյուղերից, բայց որքան էլ հետաքրքիր էր, բոլորին միայն մեկ հարց էր հուզում՝ աշխատատեղերի պակասը:

«Սպասելիքներ ունենք, որ լավ երկիր լինի, մարդիկ աշխատատեղ ունենա, թե չէ սա ապրելու տեղ չի: Սպասում ենք, որ գոնե մի լավ բան լինի մեր սերունդի համար, որ աշխատատեղ ունենան: Ուզում ենք, որ լավ ղեկավար լինի, լավ թագավորություն լինի: Դրանից հետո լավ կլինի, էլի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մի աբովյանցի: Ապա նա անցավ քաղաքական դաշտ՝ գովերգելով Ծառուկյանին և հավելելով, որ իրենք ևս կողմնակից են իշխանափոխության: Հիշեցումից հետո, որ ԲՀԿ-ն ամբողջական իշխանափոխություն չի պահանջում, մեր զրուցակիցը նկատեց. «Դե եթե ինքը չի պահանջում, ուրեմն մենք էլ չենք պահանջի: Ինչ ասեմ»:

«Ամենաճիշտն էն ա, որ Ծառուկյանը թեկնածությունը դնի, գնանք 99 տոկոսով իրան ընտրենք: Էդ պաշտոնում մենակ Ծառուկյանը կարա լինի: Ամեն ձևի սաղին օգնում ա: Թող դնի, էլի, սաղս էլ իրա հետևն ենք: Ծառուկյանն ամեն ինչ էլ կարա անի, եթե ամբողջ իշխանությունը իրա ձեռը լինի»,- ասաց մեկ այլ աբովյանցի:

68-ամյա Խաչիկն էլ որևէ լավ բանի ակնկալիք չունի: «Բոլորը մենակ խոսում են, ոչ մի լավ բան չկա: Մենակ խոսելով չի, պետք է գործ անեն, խոսքից գործի անցնեն: Բայց իրենք կոնտր են գնում իրար: Սրանից ոչ մի լավ բան մի սպասեք: Քանի հավաքվեք, էնքան վատ ա լինելու, քանի որ իրար դավաճանում են, իրար «պրոտիվ» են գնում: Իշխանափոխություն էլ լինի՝ որևէ լավ բան չենք սպասում»,-ասաց նա:

Նշենք, որ հանրահավաքից հետո էլ մարդիկ առհասարակ բան չհասկացան: Նրանք կայծակնային արագությամբ լքեցին հրապարակը: «Ինչ հասկանայինք, ընթացքում տեսնենք ինչ կլինի: Ասում են՝ ամսի 10-ից ա կախված: Էս անգամ էլ փորձենք: Ինչպես ասում են՝ փորձը փորձանք չի»,-հանրահավաքից հետո ասաց մասնակիցներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում