Համացանցում են հայտնվել դերասանուհի Բլեյք Լայվլիի մասնակցությամբ Gucci-ի նոր գովազդային արշավի լուսանկարները, հայտնում է spletnik.ru-ն:
Սերիալային աստղը առաջին անգամ չէ, որ համագործակցում է հայտնի բրենդի հետ. առաջին անգամ նա նորաձևության տան դեմք դարձավ 2012-ին:
Լուսանկարներում Լայվլին ունի կենսուրախ ու բնական տեսք՝ ժպիտը, բնական դիմահարդարումը, Gucci-ի ոճային իրերը:
Սակայն թե հատկապես ինչ է գովազդում դերասանուհին՝ դժվար է ասել:














































