Իրաքը կարևոր է անվանել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածները, որոնք երկուշաբթի հասցվել էին Բաղդադի մերձակայքում «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է Alwasatnews-ը՝ հղում անելով Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ ամերիկյան ավիացիան Բաղդադում Գլխավոր շտաբի հետ համագործակցությամբ ու համակարգմամբ կարևոր հարվածներ է հասցրել Սադր Ալ-Յուսեֆիա շրջանի թիրախներին: Շրջանը գտնվում է Իրաքի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա:
Նա նաև հավելել է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը լիովին համակարգում են իրենց գործողություններն իրաքյան ղեկավարության հետ հետախուզության և հարվածներ հասցնելու գործում:








































