«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կոլումբիացի նորեկ Ռադամել Ֆալկաոն խոստովանել է, որ անգլիական թիմ տեղափոխվելու փոխարեն ինքը կարող էր «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել։
«Շատ թիմեր, այդ թվում նաև «Ռեալ Մադրիդ»-ը հետաքրքրված էր իմ ծառայություններով, սակայն ես որոշեցի ընտրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Այս թիմն ունի հարուստ պատմություն և համարվում է Անգլիայի լավագույն թիմերից մեկը։ Անհամբերությամբ սպասում եմ իմ դեբյուտային հանդիպմանը», – ասել է Ռադամելը:








































