Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Կարապետ Ռուբինյան՝ «Տեր-Պետրոսյանի առաջադրումը տխուր վերջաբան կունենա». մամուլ

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ՝ ԲՀԿ-ի որոշման և հետագա քաղաքական զարգացումների մասին:

– Հայաստանյան քաղաքական դաշտում դերակատար որոշ ուժեր առաջիկա նախագահական ընտրություններում իրենց մասնակցությունը պայմանավորում էին ԲՀԿ առաջնորդի կողմնորոշմամբ: Այդքան երկար սպասված որոշումն արդեն կա: Կարծում եք՝ դա հստակությո՞ւն մտցրեց քաղաքական դաշտում:

– Ինչ-որ չափով՝ այո: Բայց հստակություն մտցրեց նրանց համար, ովքեր իրենց գործողությունները պայմանավորում էին ԲՀԿ-ի գործողություններով: Իսկ ընդհանրապես, այդ գործընթացները դժվար է քաղաքական անվանել: Կլանի ներսում ինչ-որ փորձեր արվեցին՝ կշիռ ավելացնելու, իշխանություն կիսելու, անհամաձայնություն եղավ, հետո հարթվեց: Սա է ամբողջը, որը ոչ միայն դժվար է քաղաքական անվանել, ավելին՝ այդ գործընթացը շատ հեռու է ժողովրդին հուզող խնդիրներից, նրա սպասումներից:

– Տևական ժամանակ հետևելով ԲՀԿ-ական տարբեր դեմքերի հայտարարություններին, ԲՀԿ պատվիրակության վերջերս կատարած բրյուսելյան այցին, այնտեղից հնչած դիրքորոշումներին՝ տպավորություն էր, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարի իր առաջադրման մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչը ստիպեց Գագիկ Ծառուկյանին փոխել դիրքորոշումը:

– Դժվարանում եմ ասել: Ճիշտ եք, որ դեպքերի զարգացման տրամաբանությունն այն էր, որ Ծառուկյանը պետք է դներ թեկնածությունը և այդպիսով, այնուամենայնիվ, այլընտրանքից վերածվեր ընդդիմության: Ինչպես տեսանք, այդ վերջին քայլը չհաջողվեց կատարել: Պատճառը ո՞րն է՝ համարձակության պակա՞սը, թե՞ վերահաս վտանգը սկզբում թերագնահատելը, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ճիշտ եղավ, լավ եղավ, որ այդպես եղավ: Որովհետև արհեստական, անծրագիր և անգաղափար նոր ընդդիմության գոյացումը որևէ օգուտ չէր կարող տալ հասարակությանը:

– ԲՀԿ-ի որոշման առիթով հնչած վերլուծություններում նաև կարծիք կար, որ այսպիսով առավել անհրաժեշտություն է առաջանում ՀՀ առաջին նախագահի առաջադրման համար: Նման դիտարկում, մասնավորաբար, արել էր ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը: Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը: Կարծում եք՝ կառաջադրվի՞ առաջին նախագահը:

–  Քիչ հավանական է, որ կառաջադրվի, և ցավալի է, որ առաջադրվել-չառաջադրվելը պայմանավորում են Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու հանգամանքով: Ինչ վերաբերում է առաջադրվելու դեպքում Տեր-Պետրոսյանի շանսերին, ապա, հաշվի աոնելով, որ ըստ էության ոչ մի ընտրություն էլ տեղի չի ունենալու, իսկ հերթական կեղծված ընտրություններին հակազդելու ռեսուրս այլևս չկա, կարելի է ենթադրել տխուր վերջաբան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում