Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիան (IATA) ընթացիկ տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ավիափոխադրիչների հաշվետվությունների հրապարակումից հետո մեծացրել է համաշխարհային ավիացիոն ինդուստրիայի շահույթի չափի կանխատեսումը՝ 2012-2013-ի կտրվածքով։
Ըստ կազմակերպության մալո հաղորդագրության՝ ավիաընկերության շահույթը 2012-ի կտրվածքով կազմել է 6,7 մլրդ դոլար, երբ հոկտեմբերին կանխատեսվել էր 4,1 մլրդ։ Իսկ 2011-ին եղել է 8,4 մլրդ։
2013-ին ընկերությունը սպասում է 8,4 մլրդ դոլար շահույթի աճ, երբ հոկտեմբերին կանխատեսվել էր 7,5 մլրդ։
Ընկերության շահութաբերությունը դեռ ցածր է՝ 1% այս տարի և 1,3%՝ 2013թ։ Շահույթը և դրամական հոսքերը մնում են 2006թ. մակարդակին, երբ մեկ բարել նավթի գինը 45 դոլար էր (ներկայիս գնից էժան), իսկ համաշխահրային ՀՆԱ-ի աճը կազմել էր 4%։
Ավիաընկերության շահութաբերությունը կապված է համաշխարհային ՀՆԱ-ի աճի հետ։ Ընկերության վնաս է արձանագրվում, երբ համաշխարհային տնտեսության աճը 2%-ից ցածր է լինում։ Ինչպես նշում է IATA-ն՝ ՀՆԱ-ի ներկայիս կանխատեսումները մնում են 2%-ի մակարդակի վրա։ 2013-ին նախատեսվում է 2,3%։ Ողևորների պահանջարկը կիջինի 4,5%-ի, երբ ընթացիկ տարում 5,3% է։








































