Tuesday, 28 07 2026
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը

Եվ սա դեռ սկիզբն է

Վրաստանի վարչապետի այսօր սպասվելիք հայաստանյան այցի նախաշեմին ազդարարվել է, որ քննարկման հարցերի թվում է լինելու նաև վիզային ռեժիմի հարցը:

Մինչ այդ հայաստանյան տեղեկատվական հարթակները՝ առավելապես իշխանական կամ իշխանական ազդեցությամբ տարածում էին, որ Վրաստանը Հայաստանի հանդեպ վիզային ռեժիմը չի խստացնի: Դրանից շաբաթներ առաջ էլ ռուսական «Ռեգնումը», հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին, տարածել էր, որ Վրաստանը նախատեսում է խստացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը՝ բացառությամբ, իհարկե, զբոսաշրջիկների: Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն, հղում անելով Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, հերքեց այդ տեղեկությունը` ասելով, որ Վրաստանի ԱԳՆ-ն նման բան չի ասել:

Հիմա, Վրաստանի վարչապետի այցից առաջ հայտարարվում է, որ քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը: Եթե Վրաստանը մտադիր չէ փոխել Հայաստանի հետ վիզային ռեժիմն ու խստացնել, ապա հարց է առաջանում, թե այդ խնդիրը քննարկելու էլ ի՞նչ կարիք կա: Ուրեմն, եթե հայտարարվում է, որ Ղարիբաշվիլիի այցի ընթացքում քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը, դա նշանակում է, որ ռեժիմը փոխելու հետ կապված Վրաստանի մտադրությունները ոչ միայն իրական են եղել, այլ դրանք, ըստ էության, ուժի մեջ են մինչև հիմա, և կարիք կա քննարկել երկկողմ բանակցություններով, այն էլ` վարչապետների մակարդակով:

Իհարկե, դիվանագիտական լեզվում այս իրավիճակը փոքր-ինչ մեղմ ձևակերպումներ է ստանում, և ասվում է, որ Վրաստանն ընդամենը Եվրաասոցացման պարագայում ունի միգրացիոն հոսքերի կանոնակարգման անհրաժեշտություն, որն էլ իրականացնում է, և դա տեխնիկական հարց է: Սակայն նման տեխնիկական հարցերը, ըստ էության, կարգավորվում են ավելի ցածր մակարդակներում և առանց ավելորդ աղմուկի: Իսկ եթե հայտարարվում է, որ Վրաստանի վարչապետի այցի ընթացքում քննարկվելու է նաև վիզային ռեժիմի հարցը, ապա դա նշանակում է, որ հարցն այստեղ տեխնիկական չէ, այլ քաղաքական:

Եվ սա կարող է հայ-վրացական քաղաքական հարցերի ընդամենը սկիզբը լինել, որ կառաջանան Վրաստանի եվրաասոցացվածությունից հետո, հատկապես Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում: Հայաստանն ու Վրաստանը հայտնվելու են բաժանարար գծերի տարբեր կողմերում, մինչդեռ մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը այդ երկրները գնում էին միևնույն ուղղությամբ, և ակնհայտորեն տարածաշրջանային բեկում էր արձանագրվելու, եթե Հայաստանն էլ Վրաստանի նման հավատարիմ մնար Եվրամիության հետ Ասոցացման ու Ազատ առևտրի պայմանագրին: Տարածաշրջանում ձևավորվում էր հետաքրքրական, լիովին նոր իրավիճակ, և Հայաստանն այդպիսով Վրաստանի հետ ձևավորում էր Կովկասում լիովին նոր տարածություն, նոր մակարդակի հարթություն: Ու սա Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարց էր, քանի որ այդպիսով Հայաստանն, ըստ էության, որոշակիորեն սեպ էր խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև:

Գաղտնիք չէ, որ ներկայումս Վրաստանն ավելի սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եթե Հայաստանն ու Վրաստանը դառնային Եվրամիության ասոցացված սուբյեկտ, ապա ըստ էության Հայաստանն ու Վրաստանն էին մերձենում ընդհանուր հարթության մեջ, և Ադրբեջանը մնում էր մի քանի աստիճան ցածր: Եվ այն քաղաքական խնդիրները, որ հասունանում են այսօր Հայաստանի հետ, Վրաստանն արդեն ամենայն հավանականությամբ կունենար Ադրբեջանի հետ: Ադրբեջանի հետ, որովհետև այդ խնդիրների ծագումը պայմանավորված չէ միայն երկրների, այսպես ասած, իրավական ռեժիմներով: Այդ հարցը հենց այն հանգամանքն է, որը տեխնիկական լուծման է միանգամայն հասու:

Իսկ քաղաքականի դեպքում խնդիրն այն է, որ հարցերը առաջանում են արդեն քաղաքական իրավիճակից ելնելով, և անկասկած է, որ հայ-վրացական քաղաքական հարցերը, ըստ էության, ծագում են ոչ այնքան բուն Թբիլիսիում, ինչքան Եվրամիությունում, որի համար Թբիլիսին կլինի Հայաստանի Եվրասիական ընտրությունը՝ իր բոլոր պերճանքներով և թշվառություններով հանդերձ պարբերաբար հիշեցնելու հնարավորություն:

Այլ կերպ ասած` եթե Հայաստանը կատարած չլիներ սեպտեմբերի 3-ի, մեղմ ասած, անխոհեմությունը, ապա Արևմուտքի համար տարածաշրջանային թիրախ էր լինելու Ադրբեջանը: Մինչդեռ այսօր, Ադրբեջանը «Արևելյան գործընկերության» Եվրամիության ծրագրում բավական ռեվերանսների արժանացավ՝ Հայաստանի սեպտեմբերի 3-ից հետո: Մի պահ, իհարկե, Ալիևը որոշեց խաղեր սկսել Պուտինի Եվրասիական միության հետ, սակայն ամենայն հավանականությամբ վերջին իրադարձությունները Բաքվին հասկացրին, որ Արևմուտքի հետ խաղեր խաղալը այնքան էլ ցանկալի չէ: Ահա այս վիճակում, Արևմուտքի «մուրճը»` իհարկե, ոչ մահացու հարվածով, սակայն Վրաստանի ձեռքով պարբերաբար է հայտնվելու Հայաստանի վրա: Ընդ որում` սա պարզ քմահաճույք կամ վրեժ չէ՝ սեպտեմբերի 3-ին իրենց խաբելու համար:

Բանն այն է, որ Արևմուտքը հարվածելու է տարածաշրջանում ռուսական հենակետերին՝ առայժմ քաղաքական հարվածներով, քանի դեռ Ռուսաստանի ագրեսիան առավելապես քաղաքական է: Եվ ուզեն, թե ոչ, եթե Հայաստանն ընտրել է ռուսական հենակետի վերածվելու տարբերակը, ապա տարածաշրջանային ռազմավարության շրջանակում Հայաստանին Արևմուտքի քաղաքական հարվածները կկրեն պարբերական բնույթ` իհարկե, ուղեկցվելով նաև կարկանդակներով, սովամահ չլինելու համար, քանի որ ի տարբերություն Ռուսաստանի` Հայաստանից Արևմուտքին ոչ միայն տարածքն է անհրաժեշտ, այլ նաև մարդկային պոտենցիալը, որն անկախ ամեն ինչից ամենից շատ է մոտ և ամենից մեծ պոտենցիալով է կապված քաղաքակիրթ աշխարհի հետ և ունակ լինելու Կովկասում քաղաքակիրթ աշխարհի հուսալի գործընկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում