Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իրանական ինֆորմացիոն IRNA գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի մամլո խոսնակ Մարզիե Աֆհամը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցություններ վարել համաձայնագրի ձեռքբերման համար:
Մարզիե Աֆհամը ցավ է հայտնել վերջերս տեղի ունեցած ռազմական բախման հետևանքով կողմերի կրած զոհերի կապակցությամբ և կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:









































