Վերջին շաբաթների ընթացքում Էշթոն Քեթչերը սգի մեջ էր: Նրա նոր ընկերուհի Միլա Կունիսը ստիպված է եղել մեկնել Իտալիա, որտեղ ընթանում են նրա մասնակցությամբ նոր նախագծի նկարահանումները: Մինչև ականջների ծայրը սիրահարված խեղճ միլիոնատերը ստիպված է եղել բավարարվել միայն հեռախոսազանգերով և տեսահաղորդակցությամբ:
Որոշ ժամանակ տանջվելուց հետո Էշթոնը Հռոմ մեկնելու տոմս է գնել և արդեն կեսօրին սիրուհուն փակել է հյուրանոցի համարում, ու այնտեղից զույգը դուրս չի եկել մինչև հաջորդ առավոտ:
Ինչպես հասկացրել է Էշթոնի ընկերը, նա չի մեկնել Հռոմ, որպեսզի ուրախացնի Միլային կամ էլ անակնկալ անի:
«Եթե անկեղծ լինենք, նա ուղղակի արդեն հոգնել է հեռախոսային սեքսից», –ասել է Էշթոնի ընկերը:








































