Thursday, 23 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը

Նառա Շլեպչյանը նախընտրում է «Հ1»-ը

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Հեռուստատեսության միջազգային օրը: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության «հիմնադիր» Նառա Շլեպչյանի հետ, ով նշեց, որ մեր հեռուստաալիքներից նախընտրում է Հանրայինը:

«Ես հիմնականում նայում եմ «Հ1»-ը, որովհետև այնտեղ աշխատում եմ, նախ՝ պարտավորված եմ դիտել և երկրորդ՝ դա մայր հեռուստատեսությունն է, որի հիմնադիրներից մեկն էլ ես եմ եղել: Երբեմն-երբեմն ուրիշ ալիք եմ նայում: Համենայնդեպս, բացի լեզվական թերություններից և հումորի անճաշակությունից, մնացած ամեն ինչ մեր հեռուստաալիքներում վատ չէ: Շոուներն էլ վատ չեն՝ բացառությամբ մի երկու-երեք հաղորդումների: Ինչ վերաբերում է կոնկրետ «Հ1»-ին, ես կարծում եմ, որ մեզ մոտ այն լավ հիմքերի վրա է դրված: Դե թերություններ, իհարկե, կան, բայց ես կարծում եմ, որ այստեղ այդ թերություններն, իհարկե, այդքան էլ շատ չեն, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գոհացնենք մեր ազգի բոլոր շերտերին»,– ասաց Ն. Շլեպչյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիքի է հայկական հեռուստասերիալների մասին, մանավանդ, որ վերջերս դրանց կապակցությամբ բողոքները շատ են, Նառա Շլեպչյանն ասաց.

«Հ1-ի այս նոր սերիալը՝ «Տիգրանի մոլորակը», չեմ նայել, տան վերանորոգման պատճառով եմ բաց թողել: Բայց ինչ վերաբերում է «Գեներալի աղջկան», ապա այն շատ լավն է: Այս հեռուստասերիալի մեջ ներկայացվում է մեր բանակը, ներկայացվում է հայրենասիրությունը և մարդկային հարաբերությունները, այնտեղ ոչ մի սարսափելի բան չկա ու մարդկային հոգեբանությունը քայքայող, սարսափ մցնող ոչինչ չկա: Մի քիչ, ճիշտ է, ձգձված է, դա բոլոր սերիալներին է հատուկ: Երբեմն թուլանում է, բայց հետո նորից ընկնում է հունի մեջ: Իսկ դա կա նաև ռուսական և արտասահմանյան սերիալներում: Համաշխարհային ամենալավ ռեժիսորներն էլ իրենց ֆիլմերում ունեն թերություններ:

Տարիներ առաջ խոսում էին, որ մեր հեռուստասերալներն ու եթերն առհասարակ անճաշակություն է, և լեզվական թերությունները հարիր չեն մեր հայերենին: Ես դեռ այն ժամանակ ասեցի, որ ժամանակը շատ բուժող հատկություն ունի, և կարծում եմ, որ այդ նույն ժամանակը կխմբագրի: Տեսանք, որ վատերն այդպես կամաց-կամաց հեռացան, իհարկե, ափսոսում եմ, որ լավերն էլ են հեռանում: Հիմա կամաց–կամաց մաքրվում է լեզուն, ես հուսով եմ, որ ավելի լավ կլինի»:

Ն. Շլեպչյանին խնդրեցինք նաև համեմատել այժմյան և տարիներ առաջվա հեռուստատեսությունը: «Դժվար է ասել, այն ժամանակ ուրիշ բան էր պահանջվում, այսօր պահանջները լրիվ ուրիշ են: Հետո դրան գումարվել է նաև տեխնիկան, այն ժամանակ այդ հնարքները չկային, մենք դրա կարիքը շատ էինք զգում: Սակայն այդ նույն տեխնիկայով նկարահանում էինք և՛ թատերական ներկայացումներ, և՛ մեծ համերգներ, լինում էին հյուրեր արտասահմանից: Արտասահմանի այն ժամանակվա աստղերն էին գալիս, մասնակցում մեր երեկոներին: Այն ժամանակ էլ կային շատ հետաքրքիր, ուսանելի և զվարճալի հաղորդումներ, հիմա էլ կան: Հարցն այստեղ ճաշակի մեջ է: Ինչքան ավելի ուսյալ, զարգացած, ճաշակով մարդիկ են պատրաստում եթերը, այնքան ավելի լավն է լինում այն: Պետք է կրթել թե՛ հեռուստատեսությունից, թե՛ համալսարաններում, որպեսզի մենք այսօր ունենանք շատ զարգացած ու ճաշակով մարդիկ՝ հաղորդավարներ և հեռուստատեսության տարբեր բնագավառների աշխատողներ»,– ասաց նա:

Զրույցի վերջում Նառա Շլեպչյանը շնորհավորեց հեռուստատեսության բոլոր աշխատակիցներին. «Շնորհավորում եմ բոլոր աշխատողներին՝ թե՛ հին, թե՛ նոր, այս օրվա կապակցությամբ և ցանկանում եմ, որ բոլորն աշխատեն ի նպաստ հեռուստատեսության արվեստի:Եվ ընդհանրապես մեր եթերը միշտ թող լինի հետաքրքիր, գեղեցիկ և ճաշակով: Դա իսկապես շատ կարևոր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում