Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ջիվան Գասպարյանը Ստալինից ստացած ժամացույցը փոխանակել է գարեջրի հետ (տեսանյութ)

Դուդուկի վարպետ, միջազգային 21 մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը համերգ է տվել Վորոնեժում: Նրա հետ զրուցել է «Վորոնեժի ժամանակ» կայքի լրագրող Մարինա Նովիկովան:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից: Մասնավորապես, Ջիվան Գասպարյանը պատմել է, որ երգեր է գրել ավելի քան 4 տասնյակ արտասահմանյան ֆիլմերի համար՝ իտալական, գերմանական, ռուսական ու ամերիկյան:

««Ռուսական տուն», «Եվգենի Օնեգին», «Դոկտոր Ժիվագո», «Գլադիատոր» ֆիլմերում հնչում է իմ երաժշտությունը: Հիմա ռուսական ֆիլմերի համար առաջարկներ չկան, իսկ Ամերիկայում կա՝ ֆիլմը կոչվում է «Աշխարհի վերջը»: Արդեն 3 տարի է, ինչ նկարահանում են: Շատ փողեր են ծախսել: Ֆիլմում ներգրավված են ամենալավ ու թանկ դերասանները: Ֆիլմերում ինձ ասում են՝ նվագիր, ինչպես զգում ես»,- անկեղծացել է դուդուկահարը:

Չնայած պատկառելի՝ 84-ամյա տարիքին, նրա համերգային գրաֆիկը 1 տարի առաջ արդեն կազմված է:

Ջ. Գասպարյանը պատմել է, որ ինքը անգլիացի մենեջեր ունի, որն իրեն տարին մեկ տալիս է ծրագիրը, որտեղ նշված է, թե «որտեղ, երբ և որ սրահում է հանդես գալու»:

«Նրանք շատ լուրջ աշխատում են: Նոյեմբերի 22-ին ավարտվում է Ռուսաստանում իմ շրջագայությունը, և ես հաջորդ օրը մեկնում եմ Փարիզ, հետո՝ Գերմանիա: Այնտեղ համերգներ ունեմ: Իսկ խորհրդային տարիներին պլան կար` ես տարեկան մասնակցում էի 280 համերգի»,- ասել է դուդուկահարը:

Նա լրագրողին նաև ծիծաղելով պատմել է, թե ինչպես է Իոսիֆ Ստալինն իրեն անվանական ժամացույց նվիրել, իսկ ինքը դա փոխանակել է 4 բաժակ գարեջրի ու նույնքան էլ կարկանդակների հետ:

«Այդ ժամանակ ես փոքր էի՝ 19 տարեկան: 1947թ. մասնակցում էի ինքնագործ խմբի, մեզ հրավիրեցին Մոսկվա, նվագեցինք Կրեմլում: Ես սոլո նվագեցի: Եվ ինձ ասացին՝ Ստալինը քեզ իր մոտ է կանչում, ու ինձ տվեցին կարմիր տուփ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչի ստորագրությամբ: Իսկ մենք այդ ժամանակ սոված էինք` պատերազմից հետո էր: Ու տղաներն ինձ ասում են. «Ջիվան, քո ինչի՞ն է պետք ժամացույցը, արի փոխանակենք»: Ու մենք այն փոխանակեցինք մի քանի բաժակ գարեջրի ու կարկանդակի հետ:

Այդ ժամանակ ես չէի հասկանում՝ ինչ եմ անում, չէի հասկանում այդ իրի արժեքը: Իսկ երբ մեծացա, վախենում էի այդ մասին ընդհանրապես պատմել: Հայտնի չէ, թե ինչպես դա կընկալվեր»,- պատմել է դուդուկահարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում