Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

22-ամյա Սոսը անչափահաս աղջնակի հետ սեռական հարաբերություն էր ունեցել զբոսայգու թփերի մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը քննել է Սոս Կոծինյանի գործով բերված բողոքը:

Սոս Կոծինյանը նախաքննական մարմնի կողմից մեղադրվել և ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ակնհայտորեն 16 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:
Գուգարքի տարածաշրջանի բնակիչ 22-ամյա Սոս Կոծինյանը նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել ու կատարվածը ներկայացրել հետևյալ կերպ: Տուժող Ա.-ի հետ համացանցի միջոցով ծանոթացել էր դեպքից վեց ամիս առաջ: Կայքում Ա.-ն ներկայացել էր որպես «Սիրուն աղջիկ»:

2012 թվականի ապրիլից մտերմացել էին, միմյանց հետ շփվել համացանցում և բջջային հեռախոսով: Առաջին անգամ հանդիպել էին ապրիլի վերջին Ա.-ի ուսման վայրի մոտ` Կոմիտասի փողոցում: Հասել էին «Արաբկիր» զբոսայգի, զբոսնել էին, զրուցել, ապա Կոծինյանը աղջկան ճանապարհել էր տուն և ինքը մեկնել Վանաձոր:

Երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 7-ին, ուշադրություն`13-ն անց 30 րոպեին: Դարձյալ նույն փողոցում էին հանդիպել, զբոսնելով հասել «Արաբկիր» զբոսայգի: Ցերեկվա ժամերին այս փոքրիկ այգին սովորաբար մարդաշատ է լինում. թոշակառուները նարդի ու շախմատ են խաղում, մոտակա դպրոցից երեխաները խմբերով կամ ծնողների հետ տուն են գնում: Ահա, ուրեմն, օրը ցերեկով 15-ամյա Ա.-ի հետ հայտնվելով այս զբոսայգում` Կոծինյանն առաջարկել էր ծառուղուց փոքր-ինչ շեղվել և նստել ծառերով ու թփերով շրջապատված, մարդկանց աչքից բուսականությամբ «վարագուրված» վայրում:

Աղջիկը համաձայնել էր: Նստել էին գետնին, խոտերի վրա: Կոծինյանը գրկել էր աղջկան, համբուրել, հետո հանել էր իր ու նրա շորերը և սեռական հարաբերություն ունեցել: Առանց այլևայլության: Պարզվել էր` աղջիկը կույս է, արյուն էր հոսել: Կոծինյանը ջենթլմենաբար իր սպիտակ մայկայով սրբել էր արյունը և մայկան թողել այդ գողտրիկ վայրում: Ապա հագնվել էին, դուրս եկել թաքստոցից, հենց այդ ժամանակ զանգահարել էր Կոծինյանի ընկերը: Կոծինյանն աղջկան ասել էր, թե շտապ գործ ունի, գնում է, բայց նա թող սպասի, շուտով կմոտենա իր եղբայրը ու նրան կտանի իրենց տուն, որ հարազատների հետ ծանոթացնի:

Աղջիկը սպասել էր… երեք ժամ: Փորձել էր զանգահարել Կոծինյանին, բայց ջենթլմենի հեռախոսն անջատված էր եղել: Աղջիկը վախեցել էր տուն վերադառնալ կամ մեկ այլ պատճառով երկար զբոսնել էր, հետո զանգահարել իր ծանոթ Արթուրին, ասել, թե տնեցիների հետ վիճել է, չի ուզում տուն գնալ: Արթուրն առաջարկել էր, որ նա գիշերի իր աշխատավայրում` Արգավանդի խճուղում գտնվող խանութում: 15-ամյա աղջիկն այդպես էլ արել էր:

Հաջորդ օրը Արթուրը նրան ճանապարհել էր Երևան, առաջարկել, որ սպասի Սիրահարների այգում, մինչև ինքն ավարտի աշխատանքը, և հանդիպեն այգում: Ա.-ն անմռունչ գնացել էր Սիրահարների այգի, նստել ու սպասել Արթուրին: Բայց նրան մոտեցել էին ոստիկանները և հարցրել, թե գիշերն ինչու տուն չի գնացել: Այդ հարցի պատասխանն ստանալու համար աղջկան ուղեկցել էին ոստիկանություն, իսկ նրա պատմությունը լսելուց հետո տեղազննում էր կատարվել, և «Արաբկիր» զբոսայգու գողտրիկ թաքստոցում հայտնաբերվել էր Կոծինյանի սպիտակ մայկան` աղջկա վաղանցուկ կուսության վկայության հետքերով:

Կոծինյանը զղջացել էր կատարվածի համար, գիտակցել իր սխալը, հայտնել, որ գիտեր, թե աղջիկը 15 տարեկան էր, բայց ամեն բան կատարվել էր նրա համաձայնությամբ, առանց բռնության ու ստիպելու:

Ընդհանուր իրավասության դատարանը Սոս Կոծինյանին դատապարտեց 1 տարի ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը` Կոծինյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանելու վերաբերյալ, և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Անչափահաս աղջիկների դյուրահավատությունից կամ մատչելիությունից օգտվողներին չէր խանգարի հիշել, որ նման արարքը, աղջկա համաձայնությամբ կատարված լինելու դեպքում անգամ, քրեորեն հետապնդվում է և պատժվում օրենքով սահմանված պատժաչափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում