Monday, 27 07 2026
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը

Մեր իշխանությունն առհասարակ ոչնչից չի մրսում. Լիլիթ Գալստյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Համազգային ՀԿՄՄ նախագահ Լիլիթ Գալստյանը։

 -«Գրանիշի» շնորհանդեսին կարծիք հնչեց, որ մտավորականն իր կեցվածքով, իր կերպով պիտի այնպիսին լինի, որ իշխանությունը մրսի նրանից: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ, և որքանո՞վ է այսօր իշխանությունը մրսում որևէ մտավորականից:

-Ես, անկեղծ ասած, զգացողություն ունեմ, որ մեր իշխանությունն առհասարակ ոչնչից չի մրսում: Ես այդ բառը չէի գործածի: Մրսելն ինձ համար այլ բանաձևում ունի. դա բարոյական, քաղաքական, ազգային ու պատասխանատվության զսպանակն է, որը, ցավոք սրտի, Հայաստանում մեր անկախ պետականության 23 տարիներին, թերևս, մեր քաղաքական մշակույթից ամենապակասող բանն է: Եվ երբ խոսում ենք մտավորականի ձայնի, նրա լսելիության մասին, պիտի ասեմ ձայն բազմացի մասին: Արդյոք ձայն բազմացը տեղ հասնում է, և այդ համատեքստում՝ նաև մտավորականինը:

Թեև իսկապես մտավորականը մեր հոգևոր մշակութային էլիտան է, վերնախավը: Ինձ համար անաչառ մտավորականի խոսքն ինքը իշխանություն է, բայց քանի որ Հայաստանում այսպես վարպետորեն բոլոր ինստիտուտներն են ջախջախել, այդ արժեզրկումի մեջ նաև մտավորականի խոսքի բացակայությունն է: Դրա պատճառները բազմաթիվ են, պատճառները մեր բարոյական նահանջներն են, արժեքային համակարգի խեղումներն են:

Այո մեր իշխանությունը ոչ մտավորականի, ոչ էլ ձայն բազմացի ճնշումը չի զգում, կամ էլ գուցե զգում է, բայց դա իր համար վարքականոն, վարքագիծ կամ հետևանք չի դառնում:

Բայց սա նաև իր պատճառներն ունի, որովհետև նրանք, ովքեր պիտի ձևավորեին կամ դառնային այդ ժողովրդի խոսափողը հոգևոր մշակութային դաշտում, մի մասը պարբերաբար լռեց, մի մասը հաշտվեց, մյուս մասը, ցավոք սրտի, ծախվեց, վաճառվեց՝ մեկը մի մեդալով, մեկը մի քոսոտ կոչումով կամ օրապահիկ հոնորարով: Շատ քչերը մնացին: Նույնիսկ մատներս էլ ավելի կլինեն՝ նշելու այն մարդկանց, մտավորականների բացառիկ տեսակին, որոնք դիմագիծ են պահել ու այսօր հանրության մեջ արժեքներ թելադրել: Բայց սա միայն մտավորականի տեսակի պակասը չէ, սրանից տուժում է մեր ողջ հասարակությունը և մեր պետությունը: Այն պետությունը, որն իր մտավորականի ձայնին ականջալուր չէ, ձախողված է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում