Իսպանիայի հարկային ծառայությունն արքայական դատարան է հանձնել բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ 2013թ. «Սանթոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության հետաքննության արդյունքները:
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ «Բարսելոնա»-ն ֆինանսական մեքենայությունների արդյունքում խուսափել է 9 մլն եվրո վճարել պետությանը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Այս գործում ակտիվորեն շրջանառվում է Սանդրո Ռոսելի անունը, ով «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնը լքել էր 2014թ. հունվարին:







































