«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է պաշտոնական առաջարկ անել «Ռեալ»-ին` 26-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի շուրջ: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 25 մլն ֆունտ վճարել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել է, որ իր ապագան ամբողջովին «արքայական ակումբ»-ի ձեռքերում է և եթե «Ռեալ»-ը որոշի հրաժարվել իր ծառայություններից, ապա կընդունի ակումբի ղեկավարների կայացրած որոշումը:
2013/14 թվականների մրցաշրջանում Դի Մարիան 34 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնության շրջանակներում, 4 գոլ խփել և գոլային 18 փոխանցում կատարել:







































