Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Երիտասարդներն այսօր վախենում են շարժիչ ուժ լինելուց. հրապարակախոս

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է: Հայաստանի երիտասարդության և այն մասին, թե ինչու են մեր երիտասարդներն այսօր այդքան պասիվ քաղաքացիական նախաձեռնությունների ժամանակ, ինչու այլևս չեն հանդիսանում հասարակության շարժիչ ուժ, «Առաջին լրատվական»-ը ցանկացավ իմանալ հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքը։

Ըստ հրապարակախոսի՝ այսօր երիտասարդները պասիվություն են ցուցաբերում այն պատճառով, որ վախենում են «ազատություն» բառից, վախենում են կորցնել իրենց կրթության հնարավորությունն ու շատ դեպքերում՝ նաև աշխատանքը.

«Այսօր երիտասարդությունը վախենում է մտնել քաղաքական կյանք՝ որպես քաղաքացի: Չի կարելի ասել, թե երիտասարդությունն անտարբեր է ու չի նկատում երկրում տիրող ապօրինությունները և այդ պատճառով քաղաքական դաշտում ակտիվություն չի ցուցաբերում։ Անտարբեր մնալ այսօրվա քաղաքական զարգացումների և առհասարակ մեր հասարակությաը հուզող խնդիրների հանդեպ՝ անհնար է:

Սակայն դեռևս 2008 թվականից բազմաթիվ երտասարդների իշխող վարչախումբը դուրս թողեց դպրոցներից, համալսարաններից, մարդիկ նույնիսկ կորցրեցին իրենց աշխատանքը միայն այն պատճառով, որ մասնակցում էին հանրահավաքներին: Բերեմ մեկ այլ՝ ոչ քաղաքական օրինակ: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն իրենց համալսարանում ունեին օրինական, ոչ կոռումպացված կրթական համակարգ: Երբ նրանց ռեկտորին հեռացրեցին, հարյուրավոր երիտասարդներ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, սակայն, ցավոք սրտի, այդ շարժումն էլ հետագայում ամենաբիրտ մեթոդներով խեղդեցին: Այսօր շատ երիտասարդներ պարզապես վախենում են ինչ–որ բան անել, հասարակության գիտակցության մեջ ինչ–որ բան փոխել, միայն թե չզրկվեն նրանից, ինչ ունեն: Սա էլ երկրի տարածքը լքելու պատճառներից մեկն է: Ազատատենչ երիտասարդությունն ուսումն ուզում է ստանալ արտասահմանում: Հիմա է պետք, որպեսզի երիտասարդությունն ինչ–որ բան անի, որպեսզի պաշտպանի իր ազատություններն ու իրավունքները»:

Խոսելով Հայաստանում տարբեր կուսակցությունների երիտասարդական թևերի և այն մասին, թե ինչպիսի աշխատանք են նրանք կատարում հասարակության համար, Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ իրեն թույլ չի տալիս խոսել, կամ գնահատական տալ որևէ կուսակցության երիտթևի կատարած աշխատանքին. «Ինքս լինելով ոչ կուսակցական, քաղաքացիական ակտիվիստ՝ չեմ ուզում գնահատական տալ այս կամ առանձին կուսակցությունների երիտթևերի կատարած աշխատանքի վերաբերյալ, միայն մի բան կասեմ՝ Հանրապետական կուսակցության երիտթևն այսօր լցված է կարիերիստներով, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ բարձրանալ իշխանական աստիճանով»։

Ստորև ներկայացնում ենք Զարուհի Հովհաննիսյանի կողմից գրված Հայաստանի տարբեր կուսակցությունների երիտթևերին նվիրված բանաստեղծությունը.

Դու երիտասարդ ես

Դո՛ւ, երիտասարդ ես,
ԲՀԿ–ական.
Դա քեզ տալիս է
կյանքդ, որպես վայելք
վատնելու իրավունք.
քո իդեալը
այն օլիգարխն է,
որն ունի թանկարժեք
մեքենաներ,
կալվածքներ
ու ճորտեր.
դու երազում ես
նման կյանքի մասին,
արդեն ծերացած
երիտասարդ։

Դո՛ւ, երիտասարդ ես,
ՀՀԿ–ական.
դու անդառնալի
կարիերիստ ես,
քնում ու տեսնում ես
նախարարական պորտֆելը,
որը հենց քո համար է,
էլ ու՞մ, եթե ոչ քո.
դու մարդկանց
բաժանում ես՝
չինովնիկների ու
ոչ չինովնիկների,
ու վերջինները՝
քեզ հանար
անհաջողակներ են։

Դու երիտասարդ ես,
դաշնակցական.
դու ունես
հստակ ձևավորված
թշնամու կերպար,
ու ամեն մարդու,
ով քեզ դուր չի գալիս
թուրք ես անվանում,
քեզ գերադասելով,
և մարդ չհամարելով
հակառակորդին.
Դու կրակող ես,
ու կկրակես
նրա վրա,
ով դուրդ չգա։

Դու երիտասարդ ես՝
կոնգրեսական.
քո կյանքը՝
պայքար է,
ամեն օր դու
դժվարությամբ նվաճում ես
այս երկրում ապրելու
քո սահմանադրական
իրավունքը.
քեզ համար
բարձրագույն արժեքը՝
ազատությունն է,
իսկ դրան հասնելու միջոցը՝
հեղափոխությունը.
ամեն օր
քեզ ծեծում են,
դատում են,
ծաղրում ու
անարգում…
բայց դու՝
հաղթելու ես,
քանի որ դու ես,
հենց դու
Հայաստանի
անկախ
Հանրապետությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում