Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից

Շիրակ Թորոսյանը հիասթափված է․ Վրաստանի նոր իշխանությունը նրան նորի՞ց persona non grata կճանաչի

Վրաստանում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք»-ը, արդեն գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բազմաթիվ խոստումներ էին տվել փոքրամասնություններին, որոնք մինչ այսօր չեն կատարվել:

Հունիսի 15-ին Վրաստանում, այդ թվում՝ հայաբնակ Ջավախքում, անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, և բնակչությունն արդեն կորցրել է հավատը իշխող կուսակցության, դրա առաջադրած թեկնածուների նկատմամբ:

Բացի այդ, Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժման» անդամները հանուն իշխանության տեղափոխվել են «Վրացական երազանք» և պատրաստվում են այս ընտրություններում ևս առաջադրվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ քարոզարշավ են իրականացրել ու խոստումներ տվել, խնդիրներ ձևակերպել, սակայն պարզվեց, որ դրանք միայն կարճաժամկետ քաղաքական գործընթացներ են. «Հետագայում պարզ դարձավ, որ ինչ իշխանություն էլ լինի, Ջավախքում հարց լուծողը անվտանգության ուժերն են: Իշխանությունները կրկին կոտրած տաշտակի առաջ են տանում, այն է՝ մեռցնել քաղաքական պրոցեսը, որպեսզի հասարակական ակտիվիստներ չլինեն ու առաջ քաշեն հասցեավորված ընտրություններ»,- ընդգծեց Թորոսյանը:

Նրա խոսքերով՝ ընտրություններն արդեն ներքին կլանային, խմբակային, ուժային կառույցների կողմից ղեկավարվող գործընթացներ են:

Դիտարկմանը, թե առայժմ գործում են սաակաշվիլիական մեթոդները, որից ինքը բազմիցս դժգոհել է, Շիրակ Թորոսյանն ասաց. «Մենք հույս ունեինք, որ դրանք անցել են, բայց փաստորեն՝ ոչ: Տվյալ դեպքում պետք է խոսենք ոչ թե վերադարձի, այլ մի փոքր պասիվացնելուց հետո նոր ակտիվացման մասին»:

Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու օրոք Վրաստանում ճանաչվել էր persona non grata: Հետաքրքրվեցինք, թե գուցե այս նոր իշխանություններին է՞լ քննադատելու համար նման ճակատագրի արժանանա, պատասխանեց. «Ես չեմ ուզում այդ հարցը հիմա քննարկել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում