Հնդիկ ռեժիսոր Ռուպեշ Փոլը երեկ Կաննում խոսել է իր՝ մալայզիական անհետացած «Բոինգ» ինքնաթիռի մասին, հայտնում է THR-ը:
Փոլը վստահ է, որ ֆիլմը չի վիրավորի զոհվածների հարազատների զգացումները: «Մեր կինոն թրիլեր է, ու դրա հիմքում ընկած չեն ինչ-որ հիմարություններ: Ոչ մի զինված գրավում կամ այլմոլորակայիններ», – ասում է ռեժիսորը:
Անհետացած Boeing 777-ը դեռ չեն հայտնաբերել: Ինքնաթիռում եղել է 239 մարդ:









































