Tuesday, 28 07 2026
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա

Վարդանյանները խուսափո՞ւմ են հարկերից

Մեր տեղեկություններով` Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ քենդի», «Գրանդ տոբակո», «Մասիս տոբակ» և այլ ընկերությունների ու սեփական վաճառքի կետերի աշխատակիցները աշխատավարձ ստանում են ծրարներով: Ավելի շուտ` աշխատողների համար գրանցում են նվազագույն՝ 50.000 կամ որևէ` սիմվոլիկ չափով գումար, սակայն իրական աշխատավարձը տալիս են ծրարով: Այդպիսով նրանք խուսափում են վճարել աշխատավարձից գանձվող սոցվճարներն ու եկամտահարկը: Բացի այդ, նրանք նաև չեն հայտարարագրում իրենց աշխատողների իրական քանակը:

Վարդանյանների ընկերությունների լրատվական ծառայության պատասխանատու Վահրամ Բրուտյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

«Առաջին լրատվական»-ը տնտեսվարողների կողմից աշխատողների իրական քանակը և նրանց աշխատավարձերի իրական չափերը թաքցնելու և այդպիսով հարկային պարտավորություններից խուսափելու խնդրի մասին փորձեց մեկնաբանություն ստանալ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանից: Ի դեպ, այդ երևությը համատարած բնույթ է կրում մասնավոր հատվածում ու հատկապես խոշոր տնտեսվարողներին` օլիգարխներին պատկանող բիզնես-գործունեության մեջ:

Ա. Ալավերդյանը հաստատեց, որ տնտեսվարողները հարկերից խուսափելու համար նման արատավոր մեխանիզմներ կիրառում են, և որ աշխատողների ու աշխատավարձերի քանակը թաքցնելը Հայաստանի տնտեսության ստվերի բաղկացուցիչ մասն է: Նրա խոսքով` այդ երևույթներն իրենց մոտ «հայելու նման երևում են», ու հարկային ծառայողներն իրենց ամենօրյա աշխատանքում հետևում են դրանց բացահայտմանը:

Արմեն Ալավերդյանը նշեց, որ տնտեսվարողների այդ ստվերային գործունեության բացահայտումը, սակայն, միայն վարչարարությամբ անհնար է իրականացնել: Դրա համար անհրաժեշտ են օրենսդրական և այլ գործիքներ` ընդհուպ մինչև նրանց պատասխանատվության ենթարկելը:

ՊԵԿ փոխնախագահի խոսքերով` թաքնված աշխատատեղերի կամ աշխատավարձերի երևույթները գոյություն ունեն հատկապես սեզոնային աշխատանքի ոլորտում:

Հիշեցնենք, որ Վարդանյանների ընտանիքը Տավուշի և այլ մարզերում իրենց արտադրության արտահանման համար անհրաժեշտ թութուն աճեցնելու և մշակելու համար հազարավոր սեզոնային աշխատողների են պահում: Եվ, մեր տեղեկություններով, նրանց վճարումը հիմնականում գտնվում է ստվերային դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում