Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Դիանա Սիրունյանն այսօր կդառնար 17 տարեկան, բայց չուզեց (լուսանկարներ)

Հոկտեմբերի 22-ին Դիանա Սիրունյանը կդառնար 17 տարեկան, բայց չուզեց…

Դիանան հոր՝ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո (օգոստոսի 18) փորձել էր ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի 5-րդ հարկի պատուհանից: Նրա կյանքն այդպես էլ փրկել չհաջողվեց, մահացավ օգոստոսի 22-ին:

Դինոկն արդեն երկու ամիս է՝ մեզ հետ չէ, և դժվար է համակերպվել այդ մտքին ընկերներին, որոնք կորցրին իսկական, կենսուրախ ու ջերմ ընկերոջ, հարազատներին, որոնք առ այսօր չեն հաշտվում կորստի հետ, ծանոթ ու անծանոթ շատ մարդկանց: «Կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել և չնահանջել»,- խորհուրդ էր տալիս ընկերներին: Մանկավարժները պատմում են՝ սիրելիս սիրում էր շատ, ատելիս ատում էր շատ, ամբողջ սրտով, ինչ անում էր, բուռն էր անում, զգացմունքով էր անում… կենսուրախ էր…

«Թվում էր, թե նրան այս կյանքում ոչինչ չի ընկճի, նա հաճախ էր ասում. «12 տարեկանից այնքան բան եմ տեսել, ինձ այլևս ոչինչ չի վախեցնում»,- հիշում են մանկավարժները Դինուլի խոսքերը: Նրա՝ իրավաբան դառնալու երազանքը կիսատ մնաց, և, առհասարակ, շատ երազներ կիսատ մնացին…

Դիանան սովորում էր Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում բարձր առաջադիմությամբ, նպատակասլաց էր, համոզված էր՝ իրավաբան է դառնալու և արդեն մասնավոր պարապմունքների էր հաճախում:

Սպարտակ պապիկը հիշում է գեղեցկուհի թոռնուհուն, որ դեռ մանկապարտեզում տարբերվւոմ էր բոլորից: 1997-ին Դիանան հաճախել է Արաբկիր համայնքի թիվ 260 մսուր մանկապարտեզ, Դիոկը սիրում էր պարել, արտասանել, նկարել…

Դպրոցում սովորելու տարիներին էլ աչքի է ընկել բարձր գիտելիքներով, գերազանց առաջադիմությամբ: Հաճախում էր մասնավոր պարապմունքների՝ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու նպատակով: Երազում էր դատավոր դառնալ:

Սպարտակը պապը պատմում է, որ Դիանայի հիշողության մեջ վառ տպավորվել էին 2008-ի մատիմեկյան դեպքերը, երբ ձերբակալել էին նաև իր հորը՝ Սուրեն Սիրունյանին, և հենց այդ ժամանակվանից Դիանան մտավ քաղաքական պայքարի մեջ: Դիանայի համար աշխարհում ամենասիրելի անձնավորությունը հայրն էր, կյանքը չէր պատկերացնում առանց հոր և միշտ ասել է, որ առանց պապա մի օր անգամ չի ապրի: Այս միտքը Դիանան կրկնել է հիվանդանոցում՝ «Եթե չփրկեք հորս, ես չեմ ապրի»:

«Ապրել առանց Դինոկի անհնար է, անհնար է այս ծանր հարվածին դիմանալ, նման ծանր վիշտ թող աշխարհում ոչ մեկին չպատահի»,- ասում է Սպարտակ պապը:

Շնորհավոր ծնունդդ Դինոկ…

Դիանայի դասընկերը՝ Արմենը, Facebook-ի իր էջում գրել է. «Դինուլս ծննունդդ շնորհավոր, Աստված հոգիդ լուսավորի, դու հիմա մեր հետ ես՝ ուղղակի ոչ թե մեր կողքին, այլ մեր վերևում: Սիրտս պայթում է, ահավոր շատ եմ կարոտել…»

Անցան օրեր ու շաբաթներ,
Բայց ոչ մի բան չփոխվեց
Անցան նույնիսկ ամիսներ
Բայց իմ սրտի ցավը չթոթափվեց:

Կարոտն ու ցավը սիրտս պարուրեց
Ներսումս եղած ողջ իրար խառնվեց
Քեզ կարոտում եմ, հիշում ու միանգամից սարսափում
Արցունքն ու ժպիտն իրար խառնված քո անունն եմ շոշափում:
Հիշում եմ քեզ հետ ապրած ամեն վայրկյան
Քեզ հետ փոխանակած ամեն տառս, բառս
Հիշում եմ էն պահը, որ բաժակ բարձրացրիր
Ու ասացիր՝ Արմ ծնուդդ շնորհավոր՞

Հիմա եկել է մի պահ, որ ես ասեմ քեզ
Ասեմ Դինուլս ծնունդդ շնորհավոր
Դու չկաս հիմա, դու իմ կողքին չես,
Բայց հավատում եմ, որ դու ինձ լսում ես
Ծնունդդ շնորհավոր Դինոկս,
Ծնունդդ շնորհավոր , կյանքս
Այսօր ես պետք է բաժակ բարձրացնեի ու ասեի
Ծնունդդ շնորհավոր Քույրիկս
Շնորհավոր ծնունդդ Դինոկ…

Դասընկերներից Սարգիսն էլ գրել է. Այս օրը կարող էր անցնել ուրախ, ծիծաղով, բայց…չեղավ այս օրը անցածի պես ուրախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում