Football Italia-ն հաղորդում է, որ իտալական «Միլան»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբինյոն ազդրի վնասվածք է ստացել ու չի կարողանա խաղալ մոտ տասը օր:
Այս պայմաններում նա չի կարողանա հանդես գալ «Միլան»-ի առաջիկա խաղերում, որոնցում թիմը խաղալու է «Լացիո»-ի ու «Մալագա»-ի դեմ:
Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել մկանային վնասվածքից:




































