Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ինքը զենք և զինամթերք է թողնում Ա. Մանուկյան փողոցում գտնվող ակումբի մոտ՝ մեծ ծառի տակ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափ 5 փամփուշտ, «ԱԿ-74» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:







































