Monday, 27 07 2026
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը

Ադրբեջանը վճարում է նաև Հայաստանի փոխարեն. մամուլ

«Ականապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ` Հայաստանը որպես դաշնակից կորցնելու դեպքում Ռուսաստանը կարող է կանգնել Ռուսաստան կորցնելու խնդրի առջև: Տարածաշրջանի ոազմաքաղաքական մարտահրավերների շուրջ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի և Լևոն Մելիք-Շահնազարյանի «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարելի է դիտել aravot.am կայքում:

«Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:

Լևոն Մելիք-Շահնազարյան– Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա կատարի Արցախի Հանրապետության դեմ, ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չի լինի: Հայկական բանակն ի վիճակի է այդ հարցերը լուծել սեփական ուժերով: Ուրիշ հարց` եթե մեր մյուս սահմաններում ոտնձգություններ լինեն Հայաստանի ամբողջականության, պետության դեմ: Այդ դեպքում, իհարկե, ՀԱՊԿ-ը, համենայնդեպս` ռուսական մասը, կարձագանքի: Բայց Արցախում այդ միջամտությունը նույնիսկ կարելի է ասել` կխանգարի մեզ:

Դավիթ Ջամալյան– ՀԱՊԿ-ի ներսում կան փոխադարձ շահեր: Եվ հայ-ռուսական հարաբերությունները նաև ՀԱՊԿ-ը ամրապնդող գործոն են, որովհետև կառուցված են փոխշահավետ համագործակցության հեռանկարի շուրջ: Եվ ագրեսիայի հնարավոր էսկալացիայի դեպքում մենք պետք է ռեալ օգնություն ակնկալենք ավելի շատ հայ-ռուսական դաշնագրի համատեքստում: Իհարկե, կարող են և այլ անդամների կողմից լինել հայտարարություններ, գործնական առումով այս կամ այն չափով արդյունավետ քայլեր, բայց հայ-ռուսական դաշինքի համատեքստում այդ օժանդակությունն ավելի գործնական տեսք կունենա: Արդեն իսկ ունի: Օրինակ` մենք հաճախ ենք լսում հոռետեսական կանխատեսումներ Ադրբեջանի ուռճացված ռազմական բյուջեի և այն մասին, թե ժամանակը հօգուտ Ադրբեջանի է աշխատում: Այո, Ադրբեջանը ռեսուրսներ ունի, բայց հարցն այն է, թե ինչպես ենք մենք այդ ամենին հակազդում, և հենց այս առումով ՀԱՊԿ-ի, հատկապես հայ-ռուսական դաշինքի էֆեկտիվությունն ակնհայտ է: Որովհետև, եթե իրենք իրենց ահռելի միջոցները ծախսում են` ձեռք բերելու համար սպառազինություն, մենք ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական դաշինքի շրջանակներում մի քանի անգամ ավելի մատչելի գներով ձեռք ենք բերում արդյունավետ սպառազինություն: Եվ փաստորեն, նրանց ռազմական բյուջեն, որը հաճախ նաև քարոզչական նպատակներով ադրբեջանական կողմն ուռճացնում է, որակական առավելության չի բերում հենց այդ պատճառով: Մեր հակընդդեմ քայլերը հավասարակշռում են իրավիճակը:

Լ. Մ-Շ.– Ինչ-որ չափով Ադրբեջանը, կարելի է ասել, վճարում է նաև մեր փոխարեն: Այն գները, որով Ադրբեջանն է զենք գնում, և այն գները, որոնցով մենք ենք սպառազինություն ձեռք բերում, այդ տարբերությունն Ադրբեջանը լրացնում է իր բյուջեից:

«Առավոտ»– Ստացվում է, որ ՀԱՊԿ-ից մեր առաջնային շահը մատչելի գներով սպառազինություն ձեռք բերելու հնարավորությո՞ւնն է:

Դ. Ջ.– Ոչ միայն դա:

Լ. Մ-Շ.– Այդքան պարզեցնել այդ հարաբերությունները չի կարելի: Կարծիք կա, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ միջինասիական երկրները չեն մասնակցի: Ոչ, կմասնակցեն: Առաջինը նրանց դրոշը կլինի այստեղ: Դա կարևոր է: Երկրորդը` այդ պետություններն առաջարկելու են կամավորական դասակներ: Թեև փոքր, բայց դրանց կազմում կլինեն այդ միջինասիական երկրներում ապրող հայեր, որոնք կկռվեն Հայաստանի համար, բայց` այդ երկրների դրոշի ներքո: Դա ևս քաղաքական առումով շատ կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում