Thursday, 23 07 2026
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին

Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» կարգվիճակը չի կարող հավերժ շարունակվել. Իլհամ Ալիև

«Անցյալ տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանին ընտրելը նշանավոր իրադարձություն դարձավ ոչ միայն երիտասարդ պետության պատմության մեջ: Դա նաև մեզ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին ցույց տալու մեր դիրքորոշումը, խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու մեր հնարավորությունները»: Ինչպես հայտնում է АПА-ն` այս մասին «Կամուրջների կառուցում» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած հյուրերի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ լրատվամիջոցի, Ալիևը նշել է, որ Ադրբեջանի ամենամեծ խնդիրը 20 տարի շարունակվող օկուպացիան է. «Մեր տարածքների զգալի մասը` Լեռնային Ղարաբաղն ու դրա հարևան շրջանները, որոնցում երբեք հայեր չեն բնակվել, և որոնք չեն մտնում Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքի մեջ, օկուպացված են: 20 տարի շարունակ աշխատում է միջազգային միջնորդ կազմակերպությունը, սակայն արդյունք չկա: 18 տարի է, ինչ տարածաշրջանում տիրում է կրակի դադարեցման ռեժիմը, որը ծառայում է ընդամենը փխրուն խաղաղության պահպանմանը:

Սակայն հարցի ամենակարևոր կողմն այն է, որ մենք չենք կարողանում հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացմանը, որոնք պահանջում են մեր հողերից անմիջապես ու անպայման դուրս բերել օկուպացիոն հայկական կազմավորումները: Սա իսկապես շատ վտանգավոր իրավիճակ է: «Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ կարգավիճակը» չի կարող հավերժ շարունակվել: Սակայն հայերը ցանկանում են ամրապնդել այդ ստատուս-քվոն, չեն ուզում ոչինչ փոխել և ազատել բռնազավթած տարածքները: Նրանք չեն ուզում լսել համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների` իրենց ուղղված հորդորները: Այդ ղեկավարները բացեիբաց հայտարարել են նրանց, որ ստատուս-քվոն անընդունելի է: Ստատուս-քվոն փոխելու համար նրանք պետք է լքեն այդ տարածքները: Սա իսկապես ամենալուրջ խնդիրն է մեզ համար, որովհետև հակամարտությունը սառեցված չէ, իսկ խաղաղությունը բավական փխրուն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում