Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Ինչո՞ւ ՊԵԿ-ին չի հետաքրքրում Էդմոն Խուդյանի գործով պետությանը հասցված 1,5 միլիոն դոլարի վնասը

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին, ով Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես սկսելով՝ խաբվել էր, հարուցված քրեական գործով դեռևս տուժած չեն ճանաչել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին Խուդյանի շահերը ներկայացնող փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը:

Էդմոնդ Խուդյանը որոշել էր Հայաստանում շինարարական բիզնես ծավալել և այդ նպատակով ներդրել էր մեծ գումարներ: Նույն բիզնեսով նա զբաղվում է նաև ԱՄՆ-ում՝ իր ծանոթներից նախօրոք գումարներ է հավաքագրում, կառուցում շենքեր, հետո նախապես վճարած անձանց այդ շենքերում տալիս իրենց հասանելիք տարածքները, մնացածը վաճառում ու շահույթ է ստանում: Նույն մեխանիզմով նա շենք էր սկսել կառուցել Երևանում՝ Մաշտոցի 33/1 հասցեում:

Էդմոնդ Խուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր հաշվարկներով` շենքից զուտ 6 մլն դոլարի շահույթ էին ստանալու, սակայն կառուցապատողը խոշոր գումարներ է յուրացրել: Կառուցապատող Վլադ Մանգասարյանը Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները կեղծելով՝ մի քանի միլիոն դոլար է յուրացրել` կանխամտածված սնանկացնելով ընկերությունը:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ 1,5 տարի է՝ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սնանկության փաստի առթիվ, սակայն չկա կասկածյալ: Սա այն դեպքում, երբ, ըստ փաստաբանի, առնվազն չորս մարդու, այդ թվում՝ Վլադ Մանգասարյանի նկատմամբ պետք է քրգործ հարուցվի: Սակայն իրավապահ մարմինները գործը կոծկելու ուղղությամբ են տանում, իսկ պատճառը, ըստ փաստաբանների և Էդմոնդ Խուդյանի, այն է, որ ամենաբարձր ատյաններից են հովանավորվում խաբեբաները:

«Այս գործով 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել միայն պետությանը, թաքցվել են հարկերը, բայց ՊԵԿ-ը չի հետաքրքրվում, չի ուզում այդ փողը: Այնինչ դեպքեր կան, երբ 5-6 մլն դրամ հարկեր չվճարելու համար գործարարների նկատմամբ քրգործեր են հարուցում: Վլադ Մանգասարյանի թիկունքին մարդ կա կանգնած, քանի որ միայնակ չէր համարձակվի նման քայլ անել»,- կարծում է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Փաստաբանները շարունակում են պայքարը: Նրանք նշում են, որ Հայաստանում սփյուռքահայ գործարարներին թալանող խումբ կա, որը հովանավորվում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ իրավապահ համակարգի: Նրանք նշում են, որ ամենամեծ պատասխանատվությունը դատախազության վրա է, որը, սակայն, անհասկանալի պատճառներով անգործություն է ցուցաբերում տնտեսական հանցագործությունների նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում